Մի օր այն մարդիկ, ովքեր չէին հավատում քո ուժերին, պատմելու են, թե ոնց են քեզ հետ ծանոթացել:
Մարդիկ տարբեր են, ոմանք իրական են, ոմանք՝ սոսնձված: Սոսնձված ոչ իրենցից, այլ ուրիշներից: Նրանք սիրում են սոսնձի նման կպչել քեզնից ու մի բան էլ սոսնձել քո թուղթը:
Ես, ինչպես շատերը, ունենք երազանքների մի ծով երկինք: Շատերն են երազում, փորձում դրանք նպատակ դարձնել, բայց խանգարողներ միշտ էլ գտնվում են, բայց պետք չէ պատռել երազանքների ևս մի թուղթ և թողնել, որ նրանք սոսնձեն իրենց ուզած ձևով: Մի փոքր կամքի ուժ ունեցեք, մի թողեք, որ քանդեն ձեր երազանքները:
Հասնելու համար միշտ քայլել է պետք: Դանդաղ, բայց հստակ քայլեր դեպի երազանք: Առանց շտապելու կարելի է հասնել ամենաբարձր կետին՝ հետևում թողնելով այն մարդկանց, ովքեր չէին հավատում քո ուժերին: Եվ հենց այդ պահին ամբողջ աշխարհն էլ կխոսի քո մասին:
Ապրիր քո կյանքի ժամերը քայլելով՝ մի փորձիր շտապել: Վազելով միայն կփչացնես քո ժամանակը:
Քո կյանքն է, քո ժամերն ու դու: Ապրիր այնպես, ինչպես սիրտդ է ուզում, բայց միշտ հավատա քո ուժերին: Ապրիր քո կյանքի ժամերը հավատալով՝ հավատա ինքդ քեզ, հավատա քո ուժերին և ամեն բան կստացվի:
Դու ես, քեզ տրված ժամերն ու քո կյանքը:
Քո կյանքն է, քո ժամերն ու դու: Ապրիր այնպես, ինչպես սիրտդ է ուզում, բայց միշտ հավատա քո ուժերին: Ապրիր քո կյանքի ժամերը հավատալով՝ հավատա ինքդ քեզ, հավատա քո ուժերին և ամեն բան կստացվի:
Դու ես, քեզ տրված ժամերն ու քո կյանքը:
Комментариев нет:
Отправить комментарий