Բարև, գիտե՞ս, արդեն քանի օր է` մտածում եմ․․․
Մտածում եմ` ինչ կլիներ, եթե ծառը կախված լիներ տերևից։ Տերևը ընկներ՝ ծառն էլ հետը: Տերևը չորանար՝ ծառն էլ հետը:
Գիտե՞ս, ծառը երբեք տերև չի եղել ու տերևն էլ երբեք ծառ չի դառնա։ Ծառը նման է մարմնի, ճյուղերը ձեռքերն են, իսկ տերևներն․․․ առանց ծառի ոչինչ են։ Իսկ, եթե տերևը սիրո՞ւմ է, չէ, շատ է սիրում ծառին․․․
Հենց չորանա` ընկնելու է, մի սև քամի էլ գալու ու տանելու է տերևին։ Ախր, չի հասցնի, չի կարողանա ծառին պատմել, հասկացնել, որ ինքն իր մեջ սեր է պահել ու փայփայել:
Աշնան տխրություն պատճառը տերևն է։
Տերևի տխրության պատճառն էլ՝ սերը։
Սերն անգին է` ինչպես... դու։
Դու նման ես աշնան...
Սիրուն, շատ սիրուն: Խորը, շատ խորը...
ОтветитьУдалить