Ու ես գիտեմ` պիտի անվերջ կանչես այդպես
ու հեռանաս: Իսկ ես չեմ լսի քո ձայնը: Չեմ լսի այլևս...
Պոետը գրեց իր կորցրած
սիրո մասին, գրեց, որ դրանից հետո իր համար այլևս ամեն ինչ միևնույն է, գրեց, թե
ինչպես հարբեց մինչև առավոտ: Գրեց պոետը, որ սիրելիի գնալուց հետո երկինքը մթնեց
իր համար, աստղերն ու արևը հանգան:
Նա տաքացնում է ձեռքերը հոգու մոխիրների վրա, իսկ հետո դնում
մոխրամանի մեջ: Մոխիրը բռնում, ձևացնում է, կարծես իմ ձեռքն է:
Ու հանկարծ ձեռքս մեկնեցի ուշացած... Խելագարվեց այդ ծաղրածուն:
Կրկին բաց էր պատուհանը: Վեցերորդ անգամ «նետեց» իրեն, իսկ հետո իր հետևից փակեց պատուհանը: Դրանից
ավելի մոտ մենք իրար երբեք չեղանք:
Ու ես էլի ուշացած...
Комментариев нет:
Отправить комментарий