среда, 27 сентября 2017 г.

Մի վերադարձիր, անցյալ...

Մի վերադարձիր, անցյալ... 

Անցյալը կորել է: Իսկ, եթե կանգ առնես մթում և հուսահատության մեջ, հիշիր, որ միայն խոր մթում դու կարող ես տեսնել աստղերը:
Մի վախեցիր սխալվելուց: Մի՞ թե հենց այդ սխալներն են, որ քեզ ցույց են տալու կյանքի ճիշտ ուղղությունը: Ձգտիր հասնել քո բոլոր երազանքներին: Մի վախեցիր անել այն, ինչից վախենում ես: Քանդիր քո կառուցած բոլոր պատերը, որ սահմանել են քո կյանքը բոլոր կողմերից և, թող քո կյանքը լինի առանց անտեղի սահմանների: Մի՞թե հենց այսպես կկարողանաս հասնել բոլոր քո նպատակներին: Հնարավոր է՝ քո երազանքների սահմաններից դուրս գաս և քո երևակայությունը դարձնես իրականություն...
Ո՞վ կարող է գուշակել, թե կյանքում ուր կհասնենք: Ճանապարհը երկար է, իսկ ճամփորդությունը՝ նպատակ: 

Комментариев нет:

Отправить комментарий