Այս ցուրտ և պարզ աշնանը այսպես էր անցնում ամեն երեկո:
Ամեն երեկո Ոզնին և Արջուկը հավաքվում էին Ոզնու կամ էլ Արջուկի մոտ և խոսում էին ինչ-որ բանից:
Ոզնին ասաց Արջուկին.
-Ինչ լավ է, որ մենք միասին ենք:
Արջուկը գլխով արեց:
-Դու միայն պատկերացրու՝ ես չկամ, դու նստած ես այտեղ, և չկա ոչ ոք, ում հետ կարող ես խոսել:
-Իսկ դու որտե՞ղ ես:
-Իսկ ես չկամ:
-Այդպես չի լինում,-ասաց Արջուկը:
-Ես ել եմ այդպես կարծում,-ասաց Ոզնին,-բայց հանկարծ հոպ՝ ու ես չկամ: Դու մենակ ես: Ի՞նչ կանես:
-Կգամ քեզ մոտ:
-Ո՞ւր:
-Ինպես թե ո՞ւր` տուն: Կգամ և կասեմ « Ինչու չե՞ս եկել, Ոզնի»: Իսկ դու կասես…
– Դմբո-ո: Ի՞նչ կասեմ ես, եթե ես չկամ:
– Եթե տանը չես, ուրեմն գնացել ես իմ տուն: Կվազեմ տուն: Ահա՜, դու այստեղ ես: Եվ կսկսեմ…
-Ի՞նչ:
-Բարկանալ:
-Ինչի՞ համար:
-Ինչպե՞ս թե ինչի համար: Այն բանի համար, որ չես արել այնպես, ինչպես պայմանավորվել էինք:
-Իսկ, ի՞նչ էինք պայմանավորվել:
-Ե՞ս որտեղից իմանամ: Բայց դու պետք է լինես կամ իմ, կամ էլ քո տանը:
-Բայց ես ընդհանրապես չկամ: Հասկանո՞ւմ ես:
-Ուրեմն դու գնացել ես ինչ-որ տեղ և դեռ չես վերադարձել: Ես կգնամ, կփնտրեմ ամբողջ անտառում և կգտնեմ քեզ:
-Դու արդեն ամեն տեղ փնտրել ես,- ասաց Ոզնին,- և չես գտել:
-Կգնամ հարևան անտառը:
-Այնտեղ էլ չկամ:
-Ամեն ինչ տակնուվրա կանեմ, և դու կգտնվես:
-Չկամ ես: Ոչ մի տեղ:
-Այդ ժամանակ, այդ ժամանակ… Այդ ժամանակ դուրս կգամ դաշտ,-ասաց Արջուկը,- և կգոռամ «Արջու-ու-ո՜ւ-կ…», այսպես:
-Ոչ,-ասաց Ոզնին,-ինձնից ոչ մի կաթիլ չկա: Հասկանո՞ւմ ես:
– Դե-ե՜ ի՞նչ ես ինձնից ուզում,-բարկացավ Արջուկը,- եթե դու չկաս, ես էլ չկամ: Հասկացա՞ր…
-Ես անպայման, դու լսո՞ւմ ես: Ես անպայման,- ասաց Արջուկը:
Ոզնին գլխով արեց:
-Ես անպայման կգամ քեզ մոտ, ինչ էլ որ լինի: Ես միշտ կլինեմ քո կողքին:
Ոզնին նայում էր Արջուկին հանգիստ աչքերով և լռում էր:
-Դե, ինչո՞ւ ես լռում:
-Ես հավատում եմ,-ասաց Ոզնին:
Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշանի
Աղբյուր՝ Если тебя нет, то и меня нет
Комментариев нет:
Отправить комментарий