Ի՞նչ երգ ունի վախը. տխուր, ինչպես կյանքի վերջին օրը կամ էլ
անհանգիստ, ինչպես առաջին գարունը։
Երգիր ինձ համար քո մեղեդին, ցույց տուր քո ներքին
տագնապը, իրական դեմքը։ Բացատրիր քո դաժան գոյությունը, ստիպիր, որ լռեմ և լսեմ անվերջ, մի ակնթարթ զգամ քո վերջին ճիչը։Պատիր ինձ մթությամբ, այնպես, կարծես ուզում ես պաշտպանել։ Գրիր նոտաներդ իմ կյանքի մեղքերի գրքում։ Թող որ դրանք մնան այնտեղ, մնան լրիվ մենակ...
Ինչ երգ ունի վա՞խը։ Մութ անտառներ, սարսափած մարդկանց դեմքեր՝ արդեն վաղուց մեռած և դատարկ, կորցրած բառեր, անվերադարձ պահեր, քարացած զգացմունքներ․․․։
Թռչում է օդում վախի մեղեդին, և բոլորը սսկվում են։ Հայտնվում է վաղուց մոռացված գնահատելու ունակությունը։ Բոլորն այնքան անհոգ են, իսկ ես դեռ ուզում եմ լսել քո երգը։
Երգիր ինձ համար վախի մեղեդին։
Комментариев нет:
Отправить комментарий