«Թափառական երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։ Ո՞վ կմտածեր, որ այդ թափառականը տարիներ անց պետք է կոչվեր Կոմիտաս վարդապետ։
Սողոմոնի և՛ հայրը՝ Գևորգը, և՛ մայրը՝ Թագուհին, օժտված էին գեղեցիկ ձայնով։ Սակայն մեկ տարին չլրացած՝ տղայի մայրը մահանում է, և տասնմեկ տարեկան հասակում իովին որբացած՝ նա վերադառնում է հայրենիք։
Գևորգ վարդապետը պետք է մեկներ Էջմիածին և իր հետ տաներ ձայնեղ մի որբ տղայի՝ հոգևոր ճեմարանում ուսանելու։ Հետաքրքիրն այն է, որ վիճակահանությամբ ընտրվում է Սողոմոնը։ Եվ այսօր դժվար է պատկերացնել հայ երաժշտության հետագա ուղին, եթե չընտրվեր հենց նա։
Թուրքիայում արգելված էր հայերեն խոսել, տղան մայրենի լեզվով միայն երգել գիտեր և շարականը, որ հնչում է նրա շուրթերից՝ ցնցում է կաթողիկոսին։ Սողոմոնին անմիջապես ընդունում են ճեմարան։ Շատ կարճ ժամանակահատվածում հաղթահարելով բոլոր փորձությունները՝ նա կատարելապես տիրապետում է հայոց լեզվին։
Ավարտելով ճեմարանը ձեռնադրվում է,որպես կուսակրոն քահանա՝ ստանալով հռչակավոր շարականագիր Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Այնուհետև սկսում է երաժշտություն դասավանդել ճեմարանում։ Մանկավարժությանը զուգընթաց նա ստեղծում է երգչախումբ, ժողովդրական գործիքների նվագախումբ, մշակում ժողովդրական երգեր։ Երկու տարի անց Կոմիտասին վարդապետի աստիճան է շնորհվում։
Նա Էջմիածնի ճեմարանում արմատապես փոխում է ուսուցանելու ծրագիրը։ Եվ ստեղծելով ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնելով երգչախմբի կատարողական մակարդակը, Կոմիտասը համերգներ է տալիս տարբեր քաղաքներում։
Կոմիտասը հիացնում է ժամանակի հռչակավոր երաժիշտներին։ Փարիզյան համերգից հետո Կլոդ Դե Բյուսին ծնկի գալով՝ համբուրում է նրա ձեռքը։
Նա շրջում էր Հայաստանի տարբեր բնակավայրերով, գրի առնում հազարավոր ժողովրդական մեղեդիներ, միաժամանակ զետելով դրանք և բացահայտելով հայ երգի նուրբ ազնվական էությունը։ Նա աշխատում էր նաև հայկական խազերի վերծանման վրա։ Կոմիտասն է սկզբնավորվում հայ երաժշտության պատմության նոր դարաշրջանը։ Սկսում է գրել «Անուշ» օպերան, մտադիր էր նաև ստեղծել երաժշտական էպոս՝ «Սասնա ծռեր»։ Իսկ հոգևոր երաժշտության բնագավառում նրա գլուխգործոցը «Սուրբ պատարագ»-ն է։
Պոլսում նա հիմնում է «Գուսան» երգչախումբը, որը կազմված էր 300 անդամից։

1915 թվականին շուրջ 600 ձերբակալված հայ մտավորականների մեջ էր նաև Կոմիտասը։ Հետագայում նա վերադառնում է Պոլիս, առանձնանում արտաքին աշխարհից, ներփակվում ծանր խոհերի մեջ, քանի որ ականատես է եղել սեփական ժողովրդի բնաջնջմանը։ Բանտարկվելով Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանում՝ նա այլևս դուրս չի գալիս այնտեղից։ Շուրջ 20 տարվա տառապանքներից հետո՝ մահանում է:
Հայ ժողովուրդը Կոմիտասյան երգի մեջ գտավ, ճանաչեց իր ոգին։ Նա սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պետք է ապրի հայ ժողովրդով, իսկ հայ ժողովուրդը՝ նրանով, ինչպես՝ այսօր, այնպես էլ հավիտյան...
Комментариев нет:
Отправить комментарий