Գտիր մի բարակ և երկար
թել: Թող լինի շատ երկար: Լավ նայիր թելին ու նայելուց հետո մի կողմից այրիր: Կտեսնես, թե այդ թելը ինչպես է մի վայրկյանում այրվում և ու ոչնչանում:
Այդ թելը շատ նման
է մեր կյանքին: Ինչքան էլ երկար լինի մեր կյանքը, ամեն մի օրը թվում է մի վայրկյան:
Ապրում ենք մի հասարակությունում, որտեղ փոքր տարիքից մեզ քաջալերում են ապրել, սիրել
ինչպես և ում որ ուզում ենք: Համոզում են, թե մենք ազատ ենք և պետք է ունենանք մեր սեփական
կարծիքները և ապրենք ուրախ:
Երբ գալիս է այն պահը,
որ իրոք բոլորս ոգևորված ուզում ենք ապրել՝ ինչպես որ ուզում ենք, սիրել ում ուզում
ենք և արտահայտել մեր կարծիքները, հասարակությունը վրա է տալիս ու հասնում
մեզ: Քեզ ասում է՝ ապրիր ազատ, սակայն սահմանների մեջ: Սիրիր ում ուզում ես, սակայն
թող լինի մեր կողմից ընտրված մեկը: Արտահայտիր քո կարծիքը, սակայն հենց մեր ուզածը
չլինի՝ լռիր…
Հենց այս պահին մարդը որոշում է նրա կյանքի որակը՝ այրել կամ ապրել և
ոչ թե գոյատևել: Եթե հասարակության այս պահանջներից մարդու մեջ լցվում է վախի զգացումը, և մարդը գլուխը կախ ենթարկվում է այս պահանջներին, ապա նա իր ձեռքով այրում է իր կյանքը:
Սխալ մի հասկացեք, այս ժամանակ մարդը շարունակում է գոյատևել, բայց ոչ թե ապրել:
Վախն այն զգացումն է, որ բոլորիս զրկում է ինչ-որ բաներից:
Հասարակությունը մեր
նման մարդկանցից է կազմված, ովքեր պարտադրում են իրենց կարծիքներն ու կարծրատիպերը:Իսկ մարդուց վախենալուց ի՞նչ օգուտ: Ասեմ՝ ոչ մի…
Комментариев нет:
Отправить комментарий