вторник, 12 сентября 2017 г.

Ես կանգուն եմ


Կործանում... Ի՞նչը կհասցնի ինձ վերջնական անկման:
Արդյո՞ք այն արդեն չի հասել իր տրամաբանական ու անտարբեր ավարտին: Ի՞նչ է լինելու հաջորդ հարվածը: Ինքս տալիս եմ հռետորական հարցեր ու սատանային է անհայտ, թե ումից եմ սպասում պատասխան: Ես թռչում եմ: Հավատո՞ւմ եմ արդյոք ինչ որ բանի: Չէ... Ոչնչի չեմ հավատում, ոչինչ չեմ ուզում տեսնել: Ուզում եմ միայն մի բան հասկանալ` ի՞նչ է սպասվում ինձ այս ամենի վերջում:
Ես վազող մարդկանցից եմ, միշտ վազել եմ երազանքներիս, նպատակներիս, ամենաթանկ բաների ետևից, իսկ հիմա վազում եմ, որ հասնեմ ավարտին:
Ինձ մեկ-մեկ թվում է, որ շուտ եմ մեծացել կամ նման մի բան: Այս խառնաշփոթը ինձ խենթացնում է: Հա, ես խելագար եմ, բայց ես զգացմունքներ ունեմ, որոնց վրա դուք թքած ունեք, որոնց վրայով քայլում եք ու տրորում: Դուք կոպիտ եք, ու ես ել եմ սովորել կոպիտ լինել: Ու կլինեմ այսուհետ: Դուք կասեք, որ ես փոխվել եմ` ես գիտեմ: Ես դարձել եմ ռետինե մի սարք, որը ձեր նետած քարերը հետ է նետում: Ես չեմ դարձել ձեզ նման, հանկարծ այդպես չմտածեք: Ես ուղղակի փոխադարձ վերաբերմունք եմ սիրում, ինչպես դուք եք ինձ վերաբերվում: Չէ, չեք վերաբերվում, այլ վերաբերվում էիք: Դա այլևս չի կրկնվի: Ես կանգուն եմ:

Комментариев нет:

Отправить комментарий