Ամբողջ շրջապատս սև ու սպիտակ էր: Բոլորը նման էին իրար, իսկ
ե՞ս: Ես էլ էի արդեն սև ու սպիտակ:
Երբևէ մտածե՞լ եք, որ ինչ-որ խնդրի կամ հատկապես աշխարհին կարելի
է նայել ուրիշ ձև: Ինձ հետ շատ է պատահել, սակայն գալիս է մի պահ, որ հոգնում ես, հիասթափվում ու դառնում ես բոլորի նման: Կորցնում ես քո եսը և ամեն ինչին սկսում ես նայել սև ու սպիտակ:
Երբևէ նկատե՞լ եք՝ աշխարհն ունի մի հատկություն: Քեզ համար ամենադժվար, քո եսը կորցնելու պահին քո դիմաց բացվում է մի դուռ: Եթե այդ դուռը
նկատես ու ամեն ջանք թափես այդ դռնից ներս մտնելու համար՝ դու կհայտաբերես իսկական
աշխարհը քո ներսում:
Երբ ամբողջ շրջապատս սև ու սպիտակ էր, հանկարծ կողքս հայտնվեց մի մարդ: Մի շատ սովորական մարդ, ով ինձ ստիպեց գունավորել իմ հոգին, իմ աշխարհը, իմ
երազանքները... Նրա պատճառով գունավորեց իմ կյանքը.. Ի վերջո, աշխարհին սկսեցի նայել ուրիշ աչքերով: Իմ հոգին սև -սպիտակ էր, իսկ հիմա՝ գույների լաբիրինթ:
Комментариев нет:
Отправить комментарий