вторник, 27 апреля 2021 г.

Դադարներ

Կյանքի ցանկացած փուլում, էտապում, յուրաքանչյուր մարդու դադար է պետք լինում։ Դադարները ցանկացած որակյալ գործի հիմքերից են։ Դադարները բնույթով շատ տարբեր են. ստեղծագործական դադար, աշխատանքային դադար, հոգու դադար, նոր շունչ առնելու արդյունքով…

Դադարները շատ են ու տարբեր, բայց յուրաքանչյուր ոք կփաստի, որ իր կյանքում ցանկացած դադարից հետո արված գործը, ծավալած գործունեությունը ավելի լավն է եղել, ավելի արդյունավետ, ավելի որակյալ ու օգտակար։ Միշտ չէ, որ այս արագ ընթացող կյանքում հնարավոր է լինում դադար առնել։ Մենք շնչահեղձ ենք լինում այս արագընթաց և դադար չառնող կյանքից, մենք չենք հասցնում շնչել, և, որ ամենակարևորն է ՝ ապրել, ապրել հասկանալով, ապրել լիարժեք։ Դադարները լիարժեքություն են ծնում։ Մենք վազում ենք կյանքի հետևից, ցանկացած վազքի ժամանակ, մարդը մի պահ կանգ է առնում, շունչ քաշում և շարունակում, սակայն այս ամենը կյանքի մասին չէ։ Մենք չենք հասցնում ապրել, չենք հասցնում դադար առնել, կտրվել ամեն ինչից, ամեն տեսակ կեղծից, և մնալ ամենամաքուրներից մեկի ՝ մեր հոգու հետ միայնակ։ Ցանկացած դադար պետք է լինի տեղին, արդյունավետ, միշտ լինի նորի սկիզբը…

Комментариев нет:

Отправить комментарий