понедельник, 26 апреля 2021 г.

Ցավից հոգնաբեկ

Ցավն ամենատանջալից երևույթն է: Այն տանջում է մարդուն բոլոր իմաստներով, այն ոչնչացնում է մարդուն: Ցավը կյանքը դադարեցնում է: Այն մեր կյանքում հայտնվում է անսպասելի, սակայն դրա ներգործությունը, անկախ անսպասելի հայտնվելու հանգամանքից, չի փոխվում:

Ցավը տարբեր տեսակներ ունի, որոնց վերջը մարդու մահն է: Մենք խուսափում ենք լսել ճշմարտությունը, իսկ սա ճշմարտությունն է, որը օրերից մի օր, ուզած, թե չուզած, պետք է գիտակցել: Ամեն ինչի մեջ ցավ կա: Գնդակի հարվածը կարող է ուժեղ ցավ պատճառել, ճշմարտությունն իմանալը շատ հաճախ ցավեցնում է, հարազատ մարդու կորուստը մեր կյանքի ամենագլխավոր, ամենամահացու ցավն է: Հենց այդ ցավն է, որ մեզ սպանելով, տանջահար անելով ստիպում է ապրել, անկախ նրանից, մենք ունա՞կ ենք ապրել, թե՞ ոչ: Ցանկացած ցավից հետո մենք երբեք առաջվանը չենք լինում: Տանջալից է նաև այն, որ ստիպված ես ցավդ թաքցնել, շարունակ կուտակել քո մեջ, որովհետև քիչ չեն նրանք, ովքեր պատրաստ ենք ընկած և թուլացած, մեռած լինելու դեպքում քեզ հարվածել ու տանջել: Դժվար է ցավը ժպիտի տակ թաքցնելը, թեև խորը աչքերում, ինչ-որ մի անհունության մեջ դրա արտացոլանքը, մեզ համար պարզ, ուրիշների համար գուցեև բարդ կամ անտեսանելի, սակայն երևում է: Ցավը մեր գոյության արդարացումն է, մենք ցավի հավերժ կրողներն ենք…

Комментариев нет:

Отправить комментарий