суббота, 10 апреля 2021 г.

Ցավի ու երջանկության աչքեր

Աչքերը շատ խոսուն են, արտահայտում են այն, ինչ մենք մտածում, ապրում ու գզում ենք, թեև ցավն ու երջանկությունը շատ հաճախ թաքնվում են անգամ աչքերում:

Մենք վախենում ենք ցույց տալ մեր ցավը, որովհետև գիտենք, որ գեթ մեկ վայրկյանանոց ընկրկումը անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել, վախենում ենք, որ անդադար հարվածներ կստանանք և գուցե դրանով էլ կազդարարվի մեր վերջնական տապալումը: Երջանկությունը լռություն է սիրում, ցավը ՝ ուժեղներին: Ցավն է, որ ստիպում է առաջ շարժվել, և երջանկությունն է, որ օգնում է պայքարել: Մեր աչքերում անսահման ցավ ու երջանկություն կա: Մենք միշտ ապրելու ենք այդ ցավով, մենք միշտ թաքցնելու ենք մեր ցավն ու երջանկությունը, չէ՞ որ դրանք միմիայն մերն են…

Комментариев нет:

Отправить комментарий