пятница, 23 апреля 2021 г.

Անհունության մեջ կորած

Կյանքը անհուն է երգի ու երկնքի պես: Մենք անհունության մեջ ենք ապրում: Մեր մտքերը անհուն են, մենք անհուն ենք, անհունության մեջ կորած ենք, լցված…

Մենք պարուրված ենք անհունությամբ: Մեր հոգին անհուն, անծայրածիր սիրով է լցված, անհուն բարությամբ, անհուն կյանքով: Կյանքն անհուն է: Անհունությունը սեր է, լիություն: Անհուն համբերությամբ, անհուն սիրով, անհուն լիությամբ մենք կյանք ենք կերտում, կյանք ենք ապրում, կյանք ենք զգում: Չարենցյան ոգին թող ուղեկցի մեզ հավետ, և թող լցնի մեր անհունությունը իր գեղեցկությամբ…

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն … 

Комментариев нет:

Отправить комментарий