среда, 14 апреля 2021 г.

Ոչինչ հեշտ չի տրվում

Այս կյանքում ոչինչ հեշտ ու հենց այնպես չի տրվում: Մենք գալիս ենք այս աշխարհ ինչ-որ առաքելություն իրականացնելու, և, հետևաբար, ինչ-որ տրվում է մեզ, նպաստելու է առաքելության իրականացմանը:

Յուրաքանչյուր ոք, գեթ մեկ անգամ զգացել է, ինչ է, ասել է ոչինչ հեշտ չի տրվում: Կյանքում, առհասարակ, թեկուզ մեզ համար չնչին արժեք ունեցող ինչ-որ բանի հասնելու համար մենք երկար ճանապարհ ենք անցնում: Կամքի ուժը նպատակներին հասնելու գլխավոր գործոններից է: Շատերը կարծում են, որ, եթե մի բան շատ ես ցանկանում, ապա կատարվում է: Բնավ, այդպես չէ: Կյանքում յուրաքանչյուր ոք շատ հաճախ ցանկանում, ասել է թե տենչում է այն, ինչի իրականանալու հավանականությունը շատ քիչ է կամ անհնար է, որ իրականանա: Մենք միշտ ձգտում ու տենչում ենք նրան, ով մեզանից հեռու է: Կյանքի դրվածքն է այդպիսին: Մենք միշտ տանջվում ենք, որովհետև կամա, թե ակամա մեր ցանկությունները շատ հաճախ իրականությունը չի ուզում ընդունել: Կյանքն իսկապես բարդ է, ավելի բարդ, քան հնարավոր է պատկերացնել: Մենք շատ են տանջվում, տառապում, ջանում ինչ-որ բանի հասնելու համար, որին կամ հասնում ենք, կամ էլ ՝ ոչ: Ձգտելը, կամքի ուժը ամենակարևորն է, որովհետև կոտրվելը անխուսափելի է…

Комментариев нет:

Отправить комментарий