воскресенье, 25 апреля 2021 г.

Հեռատեսություն

Հեռատեսությունը կյանքի ամենակարևոր, թեև շատ հաճախ անտեսվող գործոններից է: Հեռատեսությունն է շատ հաճախ կյանքի ամուր հիմք հանդիսանում:

Մենք շատ հաճախ մոռանում ենք հեռատեսության մասին, պահի ազդեցության տակ կայացնելով կարևորագույն որոշումներ: Անհեռատես լինելը բարդ հետևանքների է հանգեցնում, առանց այդ էլ դժվար կյանքը էլ ավելի դժվարեցնում: Հեռատեսությունը հանգամանքների, գործերի հետևանքներն ու ընթացքը լրջորեն հաշվի առնելու կարողությունն է: Հեռատես լինելը մարդու էությունն է, բնույթը, ապրելակերպը: Ոչ բոլորն են ունակ հեռատես լինել, կամ, առավել ևս, կիրառել այն կյանքում: Առհասարակ, պետք է կարողանալ քայլերում ու որոշումներում հստակ, հաշվարկներում ՝ ճշտգրիտ լինել, քանզի հեռատեսությունն է այն կարևոր հենարանը, որը կյանք է կառուցում…

Комментариев нет:

Отправить комментарий