четверг, 1 апреля 2021 г.

Հոգու խաղաղ մենություն…

Մենությունը վախենալու չէ, իսկապես: Այն անհրաժեշտություն է, անհրաժեշտություն հոգու, սրտի և մտքի խաղաղության, ինքնաբավության համար:

Մարդիկ վախենում են մենությունից, վախենում են, որովհետև կարծում են, թե միայնակ լինելով չեն կարողանա պայքարել և ապրել, վախենում են, որ թուլանալու դեպքում հենարան չեն ունենա, իսկ ընկնելը, ավելի քան ցավոտ կլինի: Մենակ մնալը անհրաժեշտ է յուրաքանչյուրին, թեկուզև քիչ ժամանակով, սակայն անհնար է մենակ չմնալը: Գալիս է մի պահ, երբ անգամ մեզանից ենք հոգնում: Մենությունը ոչ թե խուսափելու համար է, այլ լիցքավորվելու, ուժ ստանալու, ինքնաբավ լինելու, խաղաղ լինելու համար է: Մենակ մնալով մենք վերլուծում ենք այն ամենը, ինչն ազդեցություն է ունենում մեր և մեր հոգու վրա: Մենք փնտրում և գտնում ենք այն հարցերի պատասխանները, որոնք խանգարում են լիարժեքությանը: Մենք փորձում ենք ուժ հավաքել, հոգու հանգստություն գտնել և կամքի ուժով լիցքավորվել, որպեսզի կարողանանք դիմակայել կյանքում անվերջ ընթացող պայքարներին…

Комментариев нет:

Отправить комментарий