пятница, 2 апреля 2021 г.

Պայքարելու ուժ

Հստակ գիտենք, որ պայքարելու համար ուժ է պետք, որ պետք է ուժեղ լինել և պայքարել, հասնել նրան, ինչին ձգտում ես:

Ձգտումները միմյանցից շա՜տ տարբեր են, մեկը ձգտում է ինչ-որ իր ունենալ, մյուսը ՝ խաղաղ կյանք: Դրանք իրենց տեսակով ու գաղափարով տարբերվում են: Գալիս է մի պահ, երբ սպառվում ենք մենք, սպառվում են ուժերը, ուժ չի մնում պայքարելու: Ուժերը սպառվում են թուլանալուց, հիասթափվելուց ու կոտրվելուց, հոգնելուց ու վախից: Սակայն, այնուամենայնիվ, որքան էլ, որ ցանկանանք դադար առնել ու փախչել ամեն ինչից, չի հաջողվի, քանզի, անկախ ամեն ինչից կլինի մեկը, կլինի ինչ-որ բան, որ կմղում կառաջացնի: Մենք չենք կարողանա դադար առնել, որովհետև թվում է, թե դրա ժամանակը չկա, որովհետև դու պայքարում ես հանուն քո կյանքի ամենակարևորի ու արժեքավորի: Թվում է, եթե փորձես վայրկյան անգամ կանգ առնել, կտապալվես ու էլ չես վերականգնվի, և, գուցե հենց տապալված լինելու վախն է մեզ ստիպում, թեկուզ սպառված, թեկուզ անուժ, անկարող, շարունակել պայքարը, այդպիսով սկսելով նոր պայքար. պայքար մեր ու մեր ուժերի և պայքար` մեր կյանքի ճանապարհի համար…

Комментариев нет:

Отправить комментарий