вторник, 13 апреля 2021 г.

Ապրի՛ր, կամ գոյատևի՛ր

 Ընտրությունը քոնն է

Հիշեցում՝ կարդալը օգնում է ապրել:

Երանի ժամանկը հետ տալու սարքը իրականություն դառնար: Այն ինձ պետք չէ սխալներս ուղղելու համար, այլ ավելի շատ սխալվելու և ոչ մի պահ չկորցնելու:

Ես ունեցել եմ լավ կամ վատ պահեր, և ամեն  օր ստեղծում եմ նոր պահ, իսկ կյանքը այնքան հեշտ է, բայց ձանձրալի: Չկա ավելի լավ զգացողություն, երբ դու հանգիստ ես, ուղղակի պատճառներն են փոխվում անհանգստանալու: Հիմա անհանգիստ եմ, որովհետև գիտեմ, որ ես լավը չեմ, բայց հանգիստ եմ, որ գոնե մեկը՝ անկախ նրանից կլինի մարդ, կենդանի, բույս, թե այլմոլորակային, մտածում է, որ ես լավն եմ որոշ չափով: Մարդիկ մեծանում են, երբ սկսում են ուղեղը գոյատևելու համար անիմաստ մտքերով լցնել և սկսում են ապրել: Երբեմն ինձ թվում է մեծացել եմ, հնարավոր է չի թվում, մեծացել եմ…

Комментариев нет:

Отправить комментарий