Մի դեպք պատմեմ, վերջերս պատահեց։
Զբոսնում էի մի աղջկա հետ այգում,
ով բազում սիրահար զույգեր գրկախառնված տեսնելուց հետո ասաց․
-Ես լինեի իրենց տեղը ամոթից գետինը կմտնեի։ Անգամ ընկերոջս
չեմ թողնում փողոցում ձեռքս բռնի։
Ես, որ նման բաների հանդեպ անտարբեր եմ և աշխատում եմ պարզապես
չնկատելով անցնել, որպեսզի մարդիկ իրենց վատ չզգան։ Որովհետև այո, հիմա այնպես է փոխվել
ամեն ինչ, որ միմյանց սպանելը, ծեծել, ջարդելը՝ նորմալ երևույթ է դարձել։ Ոչ մեկ իրեն
դրանից վատ չի զգա և ոչ մեկ չի էլ փորձի խառնվել կամ ինչ-որ բան ասել, բայց սիրելը
բնականաբար ամոթ է։
Իսկ հետո ավելացրեց․
-Սիրելու համար առանձին, հատուկ վայրեր կան։
Ստացվում է դու մարդուն պետք է սիրես միայն ինչ-որ <<հատուկ>>
վայրու՞մ։ Մի՞թե զգացմունքի գեղեցկությունը հենց դրա մեջ չէ, որ սիրես անընդհատ, ամեն
վայրկյան ավելի նորօրինակ ու ուժգին սիրով։
Անցավ որոշ ժամանակ՝ կրկին մի զույգ հանդիպեցինք։ Տղան, թե աղջիկը,
այդպես էլ չհասկացանք, բայց նրանցից մեկը հաշմանդամ էր՝ կողքներին սայլակ կար։
-Այ սա ուրիշ բան, այ այսպես սիրում եմ։ Իրենց տեսնելիս հակառակը
ոգեշնչվում եմ։
Չեմ հասկանում ինչու՞մն է տարբերությունը։ Նրանք նույնպես գրկախառնված
էին, պարզապես նրանց կողքին կար սայլակ։ Եվ բոլորն այնպիսի մի հիացմունքով էին նայում,
ինչը չես ասի մյուս զույգերի մասին։
Պետք է բոլորը հաշմանդամ լինեն ի՞նչ է, որ կարողանան հանգիստ
գրկել միմյանց փողոցում, չվախենան ցույց տալ իրենց սերը։ Ոչ, իրանակում այն մարդիկ,
ովքեր վախենում են, երբեք չեն սիրել, և չեն եղել սիրված, նրանք չգիտեն սիրել։ Եվ հոգու
խորքում գուցե այդ չարությունը, որը նրանք տածում են զույգերի հանդեպ, նրանց վաղեմի
չկատարված երազանքներն են։
Իսկ այն սերն ու տխրությունը, որը նրանց մոտ իբր թե առաջանում է հաշմանդամ
զույգերին տեսնելիս՝ խղճահարությունից, վաղը-մյուս օր այդ մարդկանց մեջքի ետևում դառնալու է ծիծաղի թեմա ։
Комментариев нет:
Отправить комментарий