Գիշեր է։ Ժամը մեկն է երևի:
Դու փողոցում ես, բայց փողոցը դատարկ է։ Արթուն երազ ես ուզում տեսնել, բայց, ափսոս` ժամը, պահը, պատարագը երազել չեն տալիս։ Մազերդ կարող է և հարդարված չեն և շատ հավանական է, որ դա քեզ չի էլ հետաքրքրում։ Ու կորցնելու ոչինչ չունես, որովհետև քեզ թվում է, թե ինքդ կորած ես։
Դու գիտես, որ սերը սպանել չի կարելի, բայց դու այն ողջ-ողջ թաղում ես։ Ու հարց է ձագում՝ ո՞ւր է կորչում մարդկանց սերը։
Փախչող, փշոտ, թվացյալ․․․
Ու ասել, թե սուտ է կամ չի եղել, հավասարազոր է հիվանդ լինելուն ու ոչինչ չասելուն։
Փախչող, փշոտ, թվացյալ․․․
Ու ասել, թե սուտ է կամ չի եղել, հավասարազոր է հիվանդ լինելուն ու ոչինչ չասելուն։
Ո՞ւմ համար ես լալիս, ոռնում, ճանկռոտում դեմքդ մեղավոր․․․։
Որ չկարողացա՞ ր մի բուռ սիրտ պահել, պահել ու փայփայել․․․
Ո՞վ է մեղավոր քո դժբախտության մեջ, եթե ոչ դու՝ ինքդ։
Որ չկարողացա՞ ր մի բուռ սիրտ պահել, պահել ու փայփայել․․․
Ո՞վ է մեղավոր քո դժբախտության մեջ, եթե ոչ դու՝ ինքդ։
Ո՞ր աստծուն մեղադրես, ո՞ւմ դուռը թակես, երբ քո դուռը ինքդ քո առաջ վաղուց փակել ես։
Ափսոսանքը էժան, անիմաստ բան է։ Մի՛ կորցրու գլուխդ ու մի՛ լցրու էժանությամբ։
Քայլի՛ր փողոցով ժամը մոտավորապես մեկին ու քեզ թող ոչ էլ հետաքրքրի, որ մազերդ հարդարված չեն․․․։
Դու կորած չես, փորձի՛ր ուրիշին գտնել։

Փորձի՜ր:
ОтветитьУдалить