Սիրտս ցավում է։ Գիտեմ` այդ դու ես։ Դժվար եմ շնչում՝ էլի դու ես։ Իմ ներսում կա ցավ, որի անունը դու ես։ Դու իմ ներսի ցավից ես ծնվել։
Եվ հիմա ես ստիպված եմ քեզ իմ ներսում ծանր քարի նման քարշ տալ` ասես կյանքիս մեղքերի փոխարեն։ Դու չկաս՝ չեմ ուզում քեզ տեսնել։ Այնպիսի մեկը, ինչպիսին դու ես, միշտ ուզեցել է, որ ես միայն քեզ զգամ։ Ականջներս կարված են, ու ես էլ չեմ լսում ոչ ոքի։ Բռնում եմ այդ ականջները և բղավում։ Իսկ գիտես` ինչո՞ւ, որովհետև ներսումս միայն դու ես։ Այո, իմ մեջ ապրում ես դու։ Դա սկսվեց ամառվա քամոտ օրից` կհիշե՞ս։ Դու ասացիր, որ սիրում ես, իսկ ես երջանկությունից չքնեցի ամբողջ գիշեր։ Իսկ ինչ եղավ հետո՞... Դու գնացիր առանց բան բացատրելու՝ թողնելով ինձ միայնակ, թաց աչքերով և կոտրված սրտով։
Թեև մինչև հիմա դու չկաս, բայց դեռ ապրում ես իմ ներսում՝ շարունակելով քանդել ինձ։ Վերցրու կացինը և հարվածիր մեջքիս, երևի այդպես ես կարող եմ շեղվել քո ներկայությունից։ Եթե չգնաս, սարսափում եմ պատկերացնել, թե ինչպիսին կդառնամ ես։ Ես ցավ եմ զգում, որովհետև իմ մեջ դեռ ապրում ես դու...

Խորն էր...
ОтветитьУдалить