Այո, ես եմ մեղավոր։ Մեղավոր եմ, որ չտեսա քեզ, չնկատեցի` ինչպես էիր բղավում։ Իմ
մեղքն է, որ դու խելագարվեցիր։
Ներիր, չէ որ դու էլ չես կարող անկեղծ ժպտալ։ Բայց ես
քեզ կստիպեմ։ Դատարկությունը, որ կա քո մեջ, կիսիր ինձ հետ։ Ես էլ եմ ուզում զգալ քո
միայնությունը։ Լսիր ինձ։ Մեղքի այդ բեռը ես կտանեմ քեզ հետ։ Դու սխալ չես, ոչ էլ սխալ
ես անում ինչ որ բան։ Դու ուզում ես այն, ինչ բոլորը՝ սիրել և լինել սիրված։ Ես
քեզ մենակ էի թողել, ես քեզ չէի հասկացել, ստիպում էի քեզ լինել կատարյալ․․․ ինչպես
կարող էի․․․։ Հիմա այս անդադար աղմուկի մեջ ես քեզ եմ կանչում։ Բռնիր ձեռքս, եկ թռչենք վեր։
Ես լսեցի քո ձայնը, բայց ինքս էլ գիտեմ, որ արդեն ուշ է։ Այդ կամուրջը դեռ ճոճվում է քո թռիչքից։ Ես ուշացա, կրկին․․․։ Թող ինձ մի վերջին անգամ մեղադրեմ քեզ, մեղադրեմ, իսկ հետո ինձ վրա վերցնեմ քո մեղքերը...
- Դու խելագար չէիր, դու դատարկ չէիր,- ասացի ես ժպտալով և հեռացա այդ անիծյալ կամուրջից։
Պատասխան նամակ Արփի Սահակյանի «Վերջին ժպիտս պարգևելով աշխարհին ցատկ կատարեցի» նյութին
Սա արդեն իմ իմացած Գոհարն է...
ОтветитьУдалить