Երբ երկնքում չկա ոչ արև, ոչ լուսին, երկինքը չի դադարում երկինք լինել:
Ամեն բան կարևոր է, չկա մանրուք ասվածը, ամենքի չափերն անսահման են:
Ֆրեսկոն սիրուն է ասում. Գոյություն ունի' արդյոք բնության հարմոնյա ասվածը: Բնականաբար` ոչ, որովհետև մեծ ձուկը ուտում է փոքր ձկանը, հետևաբար բնության հարմոնյայից խոսելն անհիմն է:
ԵՎ իսկապես գոյություն ունեն շատ հարցեր, որոնցից մեկը տվյալ պարագայում գոյության կռիվն է: Այսինքն յուրաքանչյուր դիտարկում երբ, որ մակերեսաինորեն է արվում ստեղծվում է բավականին ապուշ մտածելակերպ: Ենթադրություններն էլ են հարաբերական բնույթի:
Սովորել է պետք մանրուքը հսկա տեսել: Գնահատելու հարցը չէ, տեսնել, զգալու խնդիր է, զգայարաները չեն կարող այդքան պրիմիծիվ լինել, որքան բժժկութունն է ենթադրում:

Երբ դու շատ ես սիրում մարդուն ու մարդ այդ մասին իմանում է, կամաց-կամաց սկսում է ինչ-որ ձևով երես առնել: ՈՒ երբ էդ մարդը սխալվում է, իրեն թվում է, թե դու, որ իրեն շատ ես սիրում սխալը չես նկատի, կամ դեմ չես արտահայտվի: Բայց դու ախր քեզ էլ ես սիորւմ ու քո կարծիքն էլ չես պատրաստվում իրազեկել այնպես ինչպես ինքն է ուզում լսել: Գոյություն ունի << պետք>> - ի շատ նեղ տիրույթ: Քեզ, թե' իրեն: Ոչ մեկն, ոչ էլ մյուսը: Միշտ ուշադրություն են դարձնում երկու օրինակի վրա, բայց գոյություն ունի երեքը, չորսը, ավելին... Տվյալ պահին ճիշտ է գործել հետևյալ կերպ` << Քոնն- իր համար>>:
Մարդկանց մեջ շատ եմ նկատել գաղափարներ, որոնք մաշվում են: << Շնորհակալությու, ներողություն...>> . Հոգնում ես, ամեն երկրորդ բառը նույնն է: Ու, երբ իրոք պահն է ներելու, կամ շնորհակալ լինելու, բառն ինքը չի լինում: Էժան բան է դառնում անընդհատ կրկնելուց: Դու հաստատ շնորհակալ ե'ս, կամ իրո'ք ներողություն ես խնդրում, թե ուղղակի միջոց ես դարձնում դրանք, որպեսզի քեզ ավելի կիրթ ցույց տաս: Կիրթ երևալու համար այլ միջոց գտնելն խելոք է, համենայն դեպս ես չեմ կարողանում ընդունել թափանցիկացած ու էժանացած << Շնորհակալությու, ներողություններն...>>:
Комментариев нет:
Отправить комментарий