вторник, 29 августа 2017 г.

Երկինքն ու ես

Լուսինը ձեզնից շատ է հասկանում ինձ, նրա հետ կարող եմ լուռ մնալ, իսկ ձեզ հետ չեմ կարողանում․ դուք ստիպում եք, որ անընդատ խոսեմ, որպեսզի չձանձրանաք: 





Բայց, միևնույն է, կարծում եմ, որ  լռությունը ավելի կարևոր է։ Լռությամբ այնքան բան ենք ասում, որքան խոսքերով չենք կարողանում։ Բոլորը սիրում են քեզ․ բոլորը ասում են, թե սիրում են: Իրականում շատ քչերն են սիրում անկեղծ` առանց ցուցադրելու: Իսկ ու՞մ ենպետք խոսքերը, եթե սիրում ենք, պետք է պահվածքով խոսենք մեր զգացմունքների մասին, այլ ոչ թե բառերով: Երկինքը հուշում է, որ շատերը կեղծ են․․․  
Ինչ արած, ոչինչ չես կարող անել նրանց դեմ: Կանգնում ես ընտրության առջև․․․  
Պետք է հավատաս երկնքին կամ մարդկանց: Ես համոզված եմ, որ երկինքը ունակ չէ խաբելու, սուտը հորինել են մարդիկ։ Նրանք դա կիրառում են ամենուր և անընդհատ: Երկինքը այնքա՜ն անկեղծ է․ դա  երևում է փայլատակող աստղերից, լուսնից կամ արևից։ Նրանք բոլորը, առանց դադարի ժպտում են քեզ և չեն հոգնում: ժամերով կարելի է նայել երկնքին, հիանալ և չվախենալ ձանձրանալուց կամ ձանձրացնելուց:

Комментариев нет:

Отправить комментарий