Քո սխալը` դու ես...:
Թե կարծում ես, որ սխալ չես` կրկնակի ես սխալվում: Քո սուտը` դու ես...: Այնքան ես սուտ խոսում, որ ինքդ քո ստին սկսում ես հավատալ: Ու դու դառնում ես ավելի սուտ, քան ստերդ թվացյալ:
Քո տունը` դու ես: Ապրումներդ, ծնունդդ, մահդ էլ ես դու: Ոչ թե աշխարհն է պտտվելու քո շուրջ, այլ դու պատասխանատու ես աշխարհի ամեն մի պտույտի համար:
Ցավդ ի'նչ է, ո'վ կա մեղավոր...: Դու կրկնակի մեղսագործ ես, երբ մեղավոր ես փնտրում: Քո մեղքն էլ ես դու: Ինչ-որ բան որ չստացվի` մի' բողոքիր, դու բողոքի գիրք չես:
Գործի'ր, օգնի'ր ինքդ քեզ, որ օգտակար լինես թեկուզ ինքդ քեզ ու էլի ինչ-որ մեկին: Որ ամեն անգամ, երբ քեզ կանչեմ տան, դու չամաչես ու հանկարծ չափսոսաս...:
Հա', քո ամոթն էլ ես դու: Ախր, ափսոս ես դու...
Комментариев нет:
Отправить комментарий