Հազարին էլ բարև, բարլուս: Ամենքը ունի իր պատմությունը` երկար, բարակ, անհետաքրքիր կամ փշաքաղվելու: Բոլորի հետ գլուխ դնելը ամենալավ բանն է, որ կարողանում եմ անել ինքս ինձ համար: Միշտ ավել բան իմանալու, սովորելու պատճառ է լինում:
Մարդիկ կան, ում նայում ես միանգամից ու հասկանում ես, որ այն, ինչ ինքն է անում, դու չպետք է անես: Իրենք էլ ունեն իրենց մեթոդը սովորեցնելու:
Ոչ ոքի հետաքրքիր չէ քո մասին պատմությունները, մարդիկ իրենք իրենց մասին են սիրում լսել:
Բայց գիտեք ինչ․․․ Կարելի է ավելի պարզ լինել։ Կարելի է գրկաբաց ընդունել, պետք եղած դեպքում հարգել յուրաքանչյուրի խոսքը, չդժվարանալ, չտարբերակել․․․։
Ու կարելի է ատել ոչ թափանցիկ խոսքեր։
Էժան, թեթև, անպետք․․․
Պետքի բերեք ու արժևորեք ձեզ ու ձեր խոսքը։ Սկզբից խոսքը, հետո գործը, հետո ինքներդ ձեզ, որ չզգացվի, որ նոր եք շնորք ձեռք բերել։
Комментариев нет:
Отправить комментарий