суббота, 29 июля 2017 г.

Մոռացված, լքված․․․

Լուսինը երկնքի կենտրոնում պայծառ շողում էր, այն այնքան մեծ էր։ Ջրի ալիքները աղմուկով հարվածում էին ափին։ Լռություն էր, բայց ոչ՝ լսվում էր մի շատ կամաց ձայն։ Մի փոքրիկ աղջիկ՝ կանգնած քարին, նայում էր լուսնին ու կամաց, անաղմուկ լաց լինում։

Արցունքները կաթում էին աղջկա կարմիր այտերից։ Աղջիկը հայացք գցեց իր ոտքերին և մտովի հրամայեց նրանց գնալ այդ ափից։ Ոտքերը չէին լսում․․․։ Աղջիկն իրականում սպասում էր, նա չէր ուզում մենակ կանգնել։ Սառը քամին ստիպեց աղջկան նորից դողալ։ Հիշում էին արդյո՞ք նրան: Երևի։ Ահա նա նորից լուսնին նայեց։
-       -Ինչո՞ւ, ասա ինչու,- կրկնում էր աղջիկը։  
Իսկ, երբ նրա սիրտը ամբողջ ուժով կծկվեց, փոքրիկ աղջիկը զգաց, որ դա շատ է իր համար։ Նա դանդաղ ծնկի եկավ և իր արցունքոտ երեսն առավ փոքրիկ ափերի մեջ։ Նա հուսահատվել էր։ Վերջապես իր մեջ ուժ գտնելով` նա նորից կանգնեց։
-       Կա արդյո՞ք մեկը, ով հետևում է ինձ երկնքից։ Եթե այո, ուրեմն ասա, ասա, եթե գիտես, որ այսպես տանջվում եմ, ինչո՞ւ ոչ մի բան չես անում։ Ինչո՞ւ ես պետք է միայնակ տանեմ այս ցավը, ախր, ինչի՞ համար։
Աղջիկը ժպտաց, բայց դա ուրախության ժպիտ չէր, դա խելագարի ժպիտ էր, ով կորցրել էր հույսը, հավատը և վերջապես լրիվ դատարկ էր հոգով։
-       Ինչո՞ւ աղոթեմ, եթե ինձ լսող չկա։ Ինչո՞ւ լաց լինեմ, եթե դա տեսնող չկա։ Ասեք ինձ խնդրում եմ , ինչ որ մեկդ ասեք, ասեք, որ սխալ եմ, խնդրում եմ․․․։
Փոքրիկ և շատ նուրբ աղջիկը այնքան ուժեղ արտասվեց, որ նույնիսկ դադարեց լսել ջրի աղմուկը։
Շատ փոքրիկ արարած՝ կանգնած քարին շարունակում էր արտասվել։
Ահա առաջին զանգը։ Ո՞վ է դա․․․, չնայած աղջկա համար միևնույն էր։ Նրա ոտքերը դեռ չէին ուզում շարժվել, իսկ փխրուն սիրտը չէր ուզում ոչ ոքի ուրախ ձայնը լսեր։
-       Չեմ գնալու․․․ լսում ե՞ս․․․ կմնամ այստեղ։
Ժամանակը կանգնեց։ Սառը- սառը քամին սկսեց արդեն ոոչ միայն նրա մարմինը սառեցնել, այլև սիրտը։ Աղջիկը դադարեց լացել։ Նա էլ չէի զգում ցավը։ Այդ ճակատագրական գիշերը կարող էր աղջկա համար վերածվել դժոխքի, որը կհետևեր նրան ամենուր։
-      - Ուզում եմ ցատկել,- ասաց աղջիկը։
Բայց դեռ ինչ որ մի բան, մի շատ փոքր կրակ աղջկա սրտում, որ դեռ վառ էր կամաց շշնջաց, որ նա այդպիսին չէ։ Սառը քամին հարվածեց աղջկա գլխին և հանգստացրեց նրան։
Նա ժամին նայեց, արդեն ուշ էր, պետք էր վերադառնալ, բայց ոչ․․․։
-      - Չեմ գնա,- նորից բղավեց աղջիկը և հիշելով իր սպասման մասին կրկին արտասվեց։ Ասես դա հավերժ լիներ։ Նորից ու նորից աղջկան ճնշում էին սեփական մտքերը։ Նա սկսեց չզգալ վերջույթները, իսկ աչքերը լուսնին էլ չէին տեսնում ուռածությունից։ Նա մտածում էր այն մասին, որ հիմա երկնքում այդքան աստղ կա, ուրեմն ինչու գոնե մեկը չի կարող իր կողքին լինել։ Նա նախանձեց լուսնին այնպես, ասես նա իրենից կյանքն էր խլել։ Երևի թե աղջիկը կշարունակեր այդ հավերժ արցունքների պատճառը հիշելը, եթե նրան չգտներին։

Ահա և վերջ, կատարվեց փոքրիկ և փխրուն աղջկա գաղտնի երազանքը։ Նա ետ դարձավ ոչ մենակ։ Լքելով այդ քարը աղջիկն ասաց իրեն, որ էլ երբեք չի համարձակվի ատել իրեն և իր կյանքը։ Քամին դեռ սառն էր, բայց աղջիկը կարողացավ տաքացնել այն իր սրտի կրակով։ 

1 комментарий: