Շոգ է, շոգ: Արևը վառում է այտերդ, քամին տաք է և բավականին տհաճ:
Քանի պարապ ես, հոգսերդ ես հաշվում: Երբ պարզեցիր, որ թվերը ևս վերջ ունեն, աչքիցդ ընկան բոլոր անգիրները, որ սովորեցրել էին քեզ: Լուրերով ասում են, թե սառը ցիկլոն է մոտենում, բայց դու, միևնույն է, շոգում ես ու շոգելու ես մինչև չհոգնես շոգից: Երբ սենյակը դատարկ է, որ շատ ուզենաս, ոնց էլ չլինի, մի բան կգտնես, նույնիսկ «դատարկություն», հետևաբար, սենյակը կարող ես դատարկ չհամարել: Նույն էլ «դատարկ» մարդու տրամաբանությունն է: Որքան էլ իր` խոզի դիմաց ադամանդներ է լինում, ինքն ուզում է բողոքել, պատճառ չլինի` կստեղծի: Միշտ էլ, երբ վատն ես ուզում նկատել, հաստատ կնկատես: Վատն իրականում այնքան շատ է: Իսկ, երբ ուզում ես լավը փնտրել, ամբողջ ուժերդ արդեն սպառված են լինում, բարդ է քեզ մոտ ստացվում լավը գտնել: Բնավորության հարց է: Ոչ լավ, ոչ վատ: Մարդու լավն ու վատը կախված է բնավորությունից, բայց կա արդյոք նման թյուրիմացություն...
Լավ ու վատ մարդ չի լինում, կա մեկ հասկացություն` մարդ, իսկ դուրդ գալիս է, թե ոչ, դա քո անձնական խնդիրն է: Ամեն անհատ յուրովի է ավել, պակաս ոչ մեկի մոտ չի կարող լինել: Ջնջեք ձեր միջի բոլոր հիմնավոր և անհիմն կանոնները, ամեն բան սակարկելի է:
Комментариев нет:
Отправить комментарий