воскресенье, 16 июля 2017 г.

Ամառային մտորումներ

 
 Ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ է անում. ես իմ գործն ունեմ:

Ուզում են ժամանակ առ ժամանակ խանգարել, բայց դա ինձ չի հուզում, ես խրված եմ գործերիս մեջ: Երբ ջանք ու եռանդ չես խնայում` ամայի տարածքը բերրի արտ է դառնում: Երբ չես վախենում սայթաքելուց` դու չես սայթաքի, ուղղակի կյանքը կտա այլ պատճառ վախենալու համար:
Երբ հետդ մրցում են, սկզբից ոնց էլ չլինի` ինքդ քեզ ես ցույց տալիս, իսկ հետո, երբ զգում ես, որ նմանվում ես մրցակցիդ, մի խաղաղ օր հասկանում ես` դու ինչ լավն էիր առանց մրցակից խաղացնելու: Ու սկսում ես բուժվել. ինքնազարգացումն ու ինքակրթությունը դարձնում ես մի ասեղ հակաթույն, որ պրծնես քեզ տված թույներից:
   Մարդիկ հիմար են, եթե նրանց միտքը կարճ է լինում: Պետք է սովորել երկար մտածել և ո'չ թե երկար խոսել: Երկար մտածելով` դու ռեալ ճանապարհ ես գնում ու հասնում ես նշանակետիդ:
    Երբ մարդն ինքն իր վրա աշխատում է, դա արդեն նշանակում է, որ խելքը տեղն է: Ոչ ոք ունակ չէ մեզ այնպես դաստիարակելու, ինչպես մենք ինքներս:
«Անցած տարի ես լիովին ուրիշ էի»,-մտածում եմ ես: Ոչ, էլի նույնն էի, ուղղակի քիչ էի մտածում իմ անելիքի, խոսելիքի, արարքների մասին: Մի բան անելուց առաջ քիչ ես մտածում կամ ոչ էլ մտածում ես, հետո  հինգ րոպեն, տասը, քսանը ուզում ես նորից ապրել, որովհետև դու սայթաքել ես:
 Կարևոր որոշում կայացնելուց առաջ` ամեն անգամ ցրված գլուխս հավաքում եմ աղոթքով: Հավատը չէ հիմքը, հիմքը դրական էներգիան է: Աղոթքը մտքում ասելով` փորձում եմ անջատվել: Կենտրոնանում եմ, որքան էլ անհաջող գործ լինի, ես կարողանում եմ ճիշտ լուծում գտնել, որովհետև ես քիչ առաջ իմ խիղճը, արդարությունն ու բարությունը հստակեցրի ու նորոգեցի աղոթքով:
 Զգոն լինլը կարևոր բան է: Եթե շրջապատված ես մարդկանցով, ովքեր քեզ չեն թողում լինել քո իսկ էությունը, ավելի լավ է միայնակ ման գաս: Կան մարդիկ, ովքեր իրենց համարում են «վերջը» ու չեն էլ մտածում, որ իրենց այդ կերպ ցածրացնում են:
Դու քո էության մասին լավ կանես` չխոսես, բոլորն էլ գիտեն և կիմանան, թե որքան կաս դու, ով ես վերջ ի վերջո, որ կողքդ մարդ է հավաքվում: Ուժը նրանում չէ, թե քանի հոգու ես նվաստացնում կամ քանի հոգու ես հետևիցդ շան պես ման տալիս, ուժը նրանում է, թե քանի հոգի է քեզ հավատարիմ ու քանի հոգի է քեզ հարգում, նույնիսկ այն դեպքում, երբ սխալ ես լինում:
Դժվար է, շատ դժվար է մարդկանց մասին «երևի»-ով չխոսել, ամենքը տարբեր են ու դժվար է ամենքին ճիշտ հասկանալ: Ընկալումները բոլորի մոտ տարբեր է, բայց, եթե բոլորն միասին ունենում են ընդհանուր գծեր, դա արդեն լավ է:

Комментариев нет:

Отправить комментарий