Ժամանակի ընթացքում հոգնում ես ամեն հնարավոր ու անհնարին բանից: Հոգնում ես նաև հոգնելուց:
Իրականում, որ նստես, սպասես, ոչ մի հետաքրքիր բան չի կատարվի քեզ հետ: Իսկ ժամանակ կար, երբ դու բողքում էիր, չէիր հասցնում ոչինչ. օրը քսանչորս ժամ էր, բայց կես ժամ էր թվում, իսկ անելիքներն այնքան շատ էին: Հանգիստը սովոր է սպանելու մեր ունակություններն ու ժամանակը: Իսկ այս կյանքում ամենակարևորը դեռևս ժամանակն է, ու ափսոս է այն վատնել հանգստանալու համար: Ազատ ժամանակը կարելի է ռացիոնալ օգտակործել, նոր գաղափարների արմատներ պետք է ման գալ և ոչ թե հոգնել հանգստից: Հանգիստը պայմանավորված է քնով` օրական միջին և պարտադիր ժամաքանակը ութ ժամ, հիսուն տարին գլորողների համար` յոթը ժամ: Խոսքը հանգստի վատ դրսևորումների մասին է և ո'չ նոր միջավայր գնալու և կենտրոնացման համար: Իրականում ամեն գաղափար լեզվի կամ բարբառի պես է. օրեցօր ենթարկվում է որոշակի փոփոխության, ու տարիներ անց բառերը կորցնում են իրենց իմաստը: Այդպես էլ գաղափարներն են` տարբեր ընկալումներից ենթարկվում են փոփոխությունների և վերջում կորցնում են իրենց իմաստը: Հանգստանալ պետք է բնականոն գործերից, ոչ մի դեպքում պետք է չմատնվել անգործության և պարապության, որովհետև մի քանի ամիս հետո դժվարությունը կսկսի փորձել մեր նյարդերը` ընդհուպ մինչև քսանչորս ժամ:
Комментариев нет:
Отправить комментарий