-Իսկ դու գիտե՞ս, թե ինչպես են հեքիաթները սովորաբար ավարտվում:
-Իհարկե: Բոլոր արքայադստրերը մնում են Վիշապների հետ:
Ապրում են երկար ու երջանիկ: Անշուշտ, շատ երկար, դու պատկերացնում ես չէ՞ թե ինչքան կարող է ապրել սովորական, առողջ և երջանիկ Վիշապը:
-Հմ… Ինչո՞ւ Վիշապների հետ: Ի՞սկ պարկեշտ Արքայզները:
-Արքայազնե՞րը: Արքայազները ուշանալու սարսափելի հատկություն ունեն: Հասկանում ես, մինչ Արքայադուստրը սպասում է Արքայազնին, նա անցկացնում է իր ազատ ժամանակը Վիշապի հետ: Եվ կամաց-կամաց սիրահարվում է նրան: Սկզբից ուղղակի սկսում է խոսել՝ ձանձրությունից, ախր, ում հետ էլ կարելի է խոսել քարանձավում և գերության մեջ, իսկ հետո, արդեն հետաքրքրվում է՝ ախր Վիշապները հիանալի զրուցակիցներ են, սկսում է ընկերություն անել: Ընկերություն է անում, ընկերություն է անում, ընկերություն է անում՝ և հանկարծ, չի կարողանում ապրել առանց իր Վիշապի: Այսինքն ընդհանրապես:
-Եվ հենց այդ պահին, ինչպես ես եմ հասկանում, հայտնվում է Արքայազնը:
-Այո: Բայց, ինչպես դու հասկանում ես, արդեն ուշ է:
-Իսկ դո՞ւ: Իսկ քո Արքայա՞զնը:
-Իսկ ի՞նչ ես: Ես արդեն սիրահարվել եմ: Իմ Վիշապին:
-Օ,… Իսկ Արքայազնին ի՞նչ ենք ասելու:
-Չգիտեմ: Կասենք, որ տանը ոչ ոք չկա:
Комментариев нет:
Отправить комментарий