Սկիզբը գեղեցիկ է, բայց դրա համը պահելն է դժվար։ Դու անգամ
երազում ես այդ համի մասին, բայց ետ բերել անկարող ես։
Դա խլել են են չցանկացած, սակայն պահին ասված խոսքերը, անսպասելի, բայց սխալ արարքները։ Դրանք չեն հասել քո սրտին, բայց խլել են թեթևությունը նրա։ Դու սկսել ես զգալ նրան․․․
Դա խլել են են չցանկացած, սակայն պահին ասված խոսքերը, անսպասելի, բայց սխալ արարքները։ Դրանք չեն հասել քո սրտին, բայց խլել են թեթևությունը նրա։ Դու սկսել ես զգալ նրան․․․
-Ախ, այնպես է այն ծակում, ամեն անգամ, երբ նորից եմ զգում դեպի
հոգիս տանող այդ կոշտ քայլերը, որոնք էլ ավելի են հեռացնում մեզ։
Դեպի հոգի էին քայլում բոլորը, չիմանալով, որ միայն պատուհանն
եմ կիսաբաց թողել։ Իսկ պատուհանից նրանք այնքան ցածր էին, որ դժվարանում
էի տարբերել՝ երկնքով էի զմայլվում։ Չգիտեմ` էլ ինչն էր ինձ դրդում ամեն անգամ այդ պատուհանը
կիսաբաց թողնել։ Մի՞թե հավատում էի, որ մարդիկ կարող են թռչել։ Գուցե մարդ չէի փնտրում։
Ու ամեն անգամ, երբ առավոտյան պատուհանս փակ էր լինում, գիտեի, որ այդ դու ես։ Ամեն
անգամն ասես առաջին անգամը լիներ, դու կարողանում էիր պահել այդ համը՝ ինքնին էիր գեղեցիկ։
Комментариев нет:
Отправить комментарий