Թվում էր ձգվես՝ բռումդ կլինի։
Բայց իրականում այնքան հեռու էր։
-Երբեք չեմ հասնի,-կրկնում էր։
-Տեսնել այդքան մոտ,
Բայց չզգալ ցավոք։
Գիտենալ, որ կաս, բայց ոչ իմ բռում,
Ուրիշ ձեռքեր էին քո մոլորակում:
Մոլորակում, որտեղ ես չկամ,
Բայց անգիր է արված ամեն ժամ։
Չէ՞ որ այդ դու ինձ գտար աշխարհում,
Իսկ հետո աշխարհն իմ աչքերում։
Օդ չկար այդտեղ վերևում՝ խեղդվում էի,
Բայց դու լուսավորեցիր ինձ
Փակեցի աչքերս, հասկանու՞մ ես, չդիմացա
Տեսնում եմ քեզ ամեն գիշեր,
Բայց չեմ զգում ոչինչ,միայն հուշե՜ր:
Արթնացա, բայց վախենում եմ
Որ չգա գիշե՞րը,
Թե՞ որ հորինվածք էր այս ամենը․․․
Комментариев нет:
Отправить комментарий