Ի՜նչ հավես կլիներ ապրել ծովի մոտ:
Երբ ես փոքր էի, և մենք ամբողջ ընտանիքով գնում էինք ծով, ես մտածում էի. «Ի՜նչ հավես կլիներ ապրել ծովի մոտ»:
Արթնանում ես առավոտյան, դուրս ես գալիս քո պստլիկ տնակից, իսկ ծովը դիմավորում է քեզ լռությամբ և ալիքների թեթև ձայնով…
Իսկ երեկոյան կարելի է նստել ափին, փաթաթվել տաք շալով և նայել, թե ինչպես են ծովի սառը էջերը կուլ տալիս արևը…
Դու կարող ես վազել ափով և հաճույք ստանալ այն բանից, թե ինչպես են անտեսանելի ձեռքերը քեզ քաշում ավազի մեջ, մինչև կրծքավանդակը մտնել ջրի մեջ և զգալ, թե ինչպես է բաբախում սիրտը ալիքների մեջ, ինչպես է ծովը ապրում:
Ձմեռ, ամառ, գարուն, աշուն: Ծովը երբեք չի հոգնեցնի: Եվ չի գտնվի ավելի լավ երաժշտություն, քան ճայերի ձայնը, քամու շշունջը և ալիքների աղմուկը: Եվ չի հայտնվի ավելի համբերատար զրուցակից, քան ծովը:
Անհայտ հեղինակ
Աղբյուր՝ Как бы здорово было-жить у моря!
Հավես թարգմանություն է ստացվել, Շուշան ջան, ապրես:
ОтветитьУдалить