пятница, 21 июля 2017 г.

Խո՞րն էր, կեղտո՞տ էր՝ սև էր

Աչքերս ծով էին թափանցիկ, ինչ գցում էին, դա էր ինձ երանգ տալիս։
Նրանք սիրում էին աղբ լցնելիս նայել դեմքիս, քարեր շպրտել հոգուս մեջ՝ մեկը մյուսից ավելի խորն ու հեռու, նաև լողալ էին սիրում, իսկ հետո բողոքում էին իմ ջերմությունից, անգամ նստում էին կողքիս ու իրենց վշտի մասին պատմում։ 
Բայց, երբ վարարում էի` բոլորը չքվում էին, խուսափում ինձանից։

-Ախր, ո
՞րն էր մեղքս, մի՞թե որ հզոր էր տեսքս։ Չգիտեմ էլ` իրենց վախեցնում էր այդ ուժն ալիքի, թե՞ ընդերքն իրենց իսկ նետած աղբերի։ 
Երանի՜, բայց ուժերն իմը չէին, պարզապես քամին էր ինձ հետ խաղում, երբ ես արևն էի փնտրում։ Ոչ մեկը չէր զգացել նրան, ոչ մեկը չկար․․․
Ծովը դուրս եկավ ափերից, կրկին արտասվում եմ:



Комментариев нет:

Отправить комментарий