четверг, 2 февраля 2017 г.
Հետո էլ ասում եք...
Հայկու կամ երեք տող անվերջությունից...
Իսկ դու մոխիր,
Երբ կրակ էր.
Դու այրվեցիր...
***
Հույսը վերջինը չի մեռնում...
Է՜յ, արև, բոսոր արև, որ ծագում ես մեկ ինձ համար, մեկ` աշխարհի: Թերացել եմ, արև:
Գլորվիր վերջին արցունքի պես
Ու վառվեց վերջին կրակը մթության: Ու՞ր էիր դու, ու՞ր էիր: Թեյի ծուխն էր դողում, դողում էր ինչպես ծխախոտի պարող ծուխը:
Մեղսագործ մտքիդ ջահերը
Մի խոսքով պատասխանել բոլոր հարցերին: Ի՞նչու այդ խոսքից դու չունես:
Աստիճան
Չլինել հիշաչար, բայց հիշել ամեն մի մանրուք: Հիշում ես իրականությունն և պարզ է, որ այդ իրականությունը կարող է նաև վատը լինել:
Հիվանդ ես չարությամբ
Շատացել են հիվանդներն, աղքատներն և դժբախտները: Պատճառը վարակիչ չարությունն է, որը դոփում է ժողովրդիս սրտում: Մտածել, թե հիվանդությունը բախտից է, աղքատությունը հիվանդությունից, դժբաղտությունն էլ բախտից՝ սխալ օրենք է: Ինջևէ հասանք խոցելի սահման:
Դժբախտություն բախտից.
Անմտորեն դրությունդ զննելու փոխարեն հիշիր, որ ամեն մի խնդիր ու ամեն խնդրի լուծում քո մեջ է: Իսկ հիմա մի չարացիր և ինձ մի վարակիր քո անմիտ չարությամբ: Մահացու հիվանդություն է, որ վարակում ես անխնա ու նույնքան անխնա վարաքվում են: Մեկ վայրկյան հետո ամբողջ վիռուսը տարածվում է երակներովդ արյան գույնը ուքանում ու ձգտում է սևին: Վարկյան հետո սիրտի աշխատանքը կանգ է առնում:
Բայց իմացիր վերքս միայն ինձ համար չէ, որ այրվում ու ցավում: Եթե հանկարծ չարացար պատժվելու ես՝ պատժելու ես ինքդ քեզ:
Բայց թույլ ես դու, վերքիս աղ ցանեցիր...:
Երկար է անձրևել
Եթե արթնանաս խոսրը քնից ու ինձ չտեսնես իմացի՛ր, ուշացել ես: Փառավորում եմ քո քնած միտքը, որ իմ ոտքերը շարժեց առաջ: Անգին իմ, անգին իմ դու անգին էիր: ԵՎ ոչ մի շռայլ ու ճռճռան բառ չի նկարագրի վաղեմությունում փակված քո կերպարին: Խորապես հույզերիս ու <<երթ>> կողմնորոշող գիտակցությանս մեջ դու ընկար, գլորվեցիր հեռու: ԵՎ դա չի նշանակում, որ մոռացության եմ մատնում անունդ, ո´չ պարզապես անրդար է լռելը: Լռելը գոռալով, լռելը մտածելով, պահել ու փայփայելով: Այժմ կողմնորոշոիմը քո սխալ է, քանզի ժամանակը ետ չես կարող տալ, ինչքան էլ ձեռքիդ ժամացույցը ետ լարես: <<Լավ է ուշ քան երբեք>> ես այդպես չեմ կարծում:
Եթե անձրևից հետո արև կնայի, քեզ համար իմ աչքերում ժպիտներ չեն վառվի: Երկար էր անձրևել...:
Ուսերիդ փոշին
Որպեսզի չտանջվեմ քեզ հետ, ես կպատմեմ իմ մեջ բուն դրած ոգու մասին:
Ինքնարտահայտություն
Ինչ էլ գրում եմ, ես ինքնարտահայտվում եմ: Ամեն տողը սիրում, պաշտում, ինչու չէ, արտասվում եմ: Ես ո´չ ուզում եմ կրկնեմ, ո´չ էլ լիովին ուրիշ բան ճռճռամ, որը ինձնից դուրս կլինի:
Ես միայն ցանկանում էի բուժել զգացմունքները, որոնք չեն համարվում հիվանդություններ
Ես միայն ցանկանում էի բուժել զգացմունքները, որոնք չեն համարվում հիվանդություններ:
Մտքիս ինչ կա՞...
Մտքիս ինչ կա՞... Է, հա, ասեմ: Մտածում եմ, թե ինչ հզոր կարողություն է չնեղանալը ոչ մեկից, ոչ մի դեպքում և ոչ մի անգամ:
«Լապտեր» պատանեկան հանդեսը ուղղված է սովորողների`
Նախագծի մասնակիցներ՝
- ստեղծագործական ունակությունների
- վերլուծական կարողությունների
- թարգմանական հմտությունների բացահայտմանը:
Նախագծի մասնակիցներ՝
Մերի Երանոսյան
Հուրի Իսկանյան
Դավիթ Ստեփանյան
Գոհար Հովհաննիսյան
Աստղ Կիրակոսյան
Նորայր Ասատրյան
Շուշան Եփրիկյան
Անտուան Մելքոնյան
Մարգարիտա Մանվելյան
Դիանա Տատինցյան
Գլխավոր խմբագիր` Գոհար Հովհաննիսյան
Տեխնիկական խմբագիր` Մերի Երանոսյան
Խորհրդատու` Նունե Մովսիսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Գլխավոր խմբագիր` Գոհար Հովհաննիսյան
Տեխնիկական խմբագիր` Մերի Երանոսյան
Խորհրդատու` Նունե Մովսիսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ընկնող տերևի խշշոցը
… Հաճախ աշնանը ես ուշադիր հետևում էի թափվող տերևներին, որպեսզի բռնեմ այն մի վայրկյանը, երբ տերևը պոկվում է ճյուղից և սկսում ընկնել գետնին:
Նպատակ` գաղափարի սահմաններից դուրս
Մենք միշտ մտածում ենք ապագայի մասին, միշտ փորձում ենք կանխատեսել,
սահմանափակել, գծել, հաշվարկել, պատկերացնել, հասկանալ, կոնկրետացնել,
պլանավորել, ճշգրտացնել, դարձնել այնպես, ինչես մեզ հաճելի է
այսօր: Ինչպիսին կուզեինք, որ լիներ մեր այսօրը:
Մենք կոդ ենք
Լսել եք, որ գիտնականները ասում են, որ մարդը դա ոչ թե նրա ֆիզիկական կառուցվածքն է այն նրա ուղեղը։
Подписаться на:
Сообщения (Atom)










