Լռությունը միշտ էլ ձայն ունի, բայց երբեմն էնքան ուժեղ է, որ թվում է՝ ներսդ է զնգում։ Օրը կարող է անցնի հնչուն, լիքը խոսքերով, բայց հետո գալիս է մի պահ, որ ամեն ինչ լռում է։ Ու հենց այդ պահն էլ ամենաբովանդակալիցն լռությունն է դառնում։ Երբ մենակ ես մնում, ու թվում է՝ լռությունը խոսում ա քեզ հետ։ Թվում է որ աղմուկ է, բայց իրականում լսում ես մտքերդ։ Էդ լռության մեջ ամեն ինչ կա՝ հիշողություններ, երազանքներ, մի քիչ նյարդ, մի քիչ հույս։ Զնգացող լռությունը չի լռում, նա վերլուծում է քեզ։ Ու երբեմն լռության մեջ ավելի շատ բան ես հասկանում, քան հազար խոսքի մեջ։ Մեկ-մեկ պետք է լռել ու լսել։
Комментариев нет:
Отправить комментарий