воскресенье, 13 апреля 2025 г.

Բիզնեսում երկարաժամկետ կայունության ապահովումը

Հեղինակ՝ Սամվել Հայրապետյան

Շատերը բիզնեսը պատկերացնում են որպես հեշտ ու արագ հարստանալու միջոց, բայց իրականում կայուն և մեծ բիզնեսները չեն կառուցվում մի քանի ամսում։ Թիլը նշում է, որ հաջողակ ընկերությունները չեն կենտրոնանում միայն կարճաժամկետ շահույթի վրա, այլ մտածում են ապագայի մասին։ Եթե բիզնեսի նպատակը միայն արագ փող աշխատելն է, ապա այն հազիվ թե երկար տևի։ Իսկ եթե հիմնադրման պահից ներդրումներ են արվում ոչ միայն ընթացիկ շահույթի, այլև ապագա զարգացման մեջ, ապա այդ բիզնեսը կարող է գոյատևել տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ։ 

Օրինակ՝ մեծ ընկերությունները, ինչպիսիք են՝ Amazon-ը կամ Tesla-ն առաջին տարիներին հիմնականում ներդրումներ էին կատարում ապագայի համար՝ հաճախ հրաժարվելով արագ շահույթից։ 

Այսպիսով՝ եթե ուզում ես ստեղծել հաջողակ և կայուն բիզնես, պետք է մտածել ոչ միայն այսօրվա եկամուտների, այլև այն մասին թե ինչպես այն կզարգանա ապագայում։ Դ

ա նշանակում է խելացի պլանավորում՝ ներդրումներ նորարարության մեջ և հաճախորդների վստահության աստիճանական ձևավորում։

Комментариев нет:

Отправить комментарий