среда, 9 апреля 2025 г.

Մեր տաքուկ տունը

Հեղինակ՝  Անի Հարութունյան

Ես շատ եմ սիրում իմ տունը։ Ես ինձ շատ հարմարավետ և հանգիստ եմ զգում իմ տան մեջ։ Այստեղ ապրում է իմ սիրելի մայրիկը, հայրիկը և քույրս:

Մենք ապրում ենք երեք սենյականոց փոքրիկ բնակարանում։ Մեկը՝ ինձ, մեկը՝ ծնողներիս։ Կա մի սենյակ, որը կոչվում է հյուրասենյակ, մենք հանգստյան օրերին հավաքվում ենք ընտանիքով զրուցելու, ֆիլմ դիտելու, հետաքրքիր թեմաներ քննարկելու և հեռուստացույց դիտելու:

Մեր տանը մայրիկիս ամենասիրած վայրը խոհանոցն է։ Աշխատանքից հետո մայրս իր ժամանակի մեծ մասն անցկացնում է խոհանոցում։ Մայրս սիրում է եփել և թխել, ուստի խոհանոցն իրենն է։ Երբ մայրիկը աշխատանքից տուն է գալիս, նա պետք է ինչ-որ բան եփի ուտելու համար:

Բայց եթե մայրս ազատ ժամանակ է ունենում, նա միշտ գիրք է կարդում։ Նա շատ արագ է կարդում. կարող է երկու օրում ավարտել մի գիրք։ Դա նրան շատ է ուրախացնում, քանի որ նոր գիրք գտնելը նրա համար մի ամբողջ արկած է։ Երբ ավարտում է ընթերցանությունը, մայրիկս գալիս է ինձ մոտ ու ասում.

-Ես գիրքն ավարտեցի, նորը գտիր։ 

Ես նույնպես սիրում եմ կարդալ, բայց ոչ այնքան արագ, որքան մայրս։

Հայրս հազվադեպ է տանը լինում։ Նա աշխատում է երկար և գալիս է միայն գիշերը՝ ժամը 10-ին։ Երբեմն ընթրում է, բայց լինում են օրեր, երբ ուղղակի գնում է քնելու։ Առավոտյան ժամը 5-ին կրկին աշխատանքի է գնում։

Սակայն հանգստյան օրերը միասին ենք անցկացնում հյուրասենյակում։ Մայրս ու հայրս սուրճ են խմում, իսկ ես սկսում եմ պատմություններ պատմել։ Երբեմն դիտում ենք հայկական սերիալներ, հումորային հաղորդումներ կամ ֆիլմեր։

Комментариев нет:

Отправить комментарий