суббота, 14 сентября 2019 г.

Համալսարանական կյանք կամ դպրոցական կարոտ

Ուսանող- ինչքան զգացմունքներ են դրվում այս բառում։ Շատերը պատկերացնում են մի խումբ երիտասարդների, ովքեր ունեն մեծ ապագա, մյուսները՝ 4 տարի տանջանք դիպլոմի համար։
Եվ հիմա՝ երբ ես վերջապես ուսանող եմ կարող եմ ասել, որ սա հնարավորություն է ոչ միայն լավ ապագա կառուցելու, այլև հանդիպելու նոր ու հետաքրքիր մարդկանց, որոնցից ոմանք կկիսեն քո հայացքները, իսկ մյուսները՝ իրենց մտքի ուժով կօգնեն ազատվել կարծրատիպերից և ապրել։ Դու դուրս կգաս քեզ հարազատ և հարմար դարձած միջավայրից և կընկնես մի ուրիշ, ավելի մեծ միջավայր, որտեղ դեռ 4 տարի պետք է սովորես ամեն օր։ Իմ համար դա կարծես մարտահրավեր լինի։ Ուզում եմ ինքս ինձ ապացուցել, որ ուսանողական իմ կյանքը կարող եմ կառուցել լավ հիմքի վրա՝ համոզված լինելով, որ այն իրոքից անմոռանալի կլինի։ Անկեղծ ասեմ, կարոտում եմ դպրոցը, հարազատ դարձած ուսուցիչներիս, այն աղջկան, որ միշտ առավոտյան միջանցքի հատակին նստած է, առավոտյան պարապունքները, որից հաճախ եմ խուսափել, կարոտում եմ մի քանի դասարան ներքևի այն աղջկան, ով երկրորդն էր ինձանից հետո, ով համարձակվեց մազերը կապույտ ներկել, կարոտում եմ տիար Բլեյանի կոչերը, որոնք հնչում էին շաբաթը մի քանի անգամ՝ առավոտյան և շատ սովորողերի քնաթաթախ դեմքերը իր առույգ կոչերի ֆոնին, կարոտում եմ պարոն Թոքմաջյանի հետաքրքիր դասերը, որոնց ժամանակ ոչ մեկ չէր համարձակվում դասից բացի ուրիշ բանով զբաղվեր, կարոտում եմ մեր գրադարանը, որտեղ միշտ կարելի էր թաքնվել ուսուցիչներից և հանգիստ քննություններին պատրաստվել․․․․ շատ եմ կարոտում ամեն ինչը։ Հուսանք, որ երբ ժամանակ գտնեմ այս համալսարանական ակտիվ շարժումների մեջ և գամ հետ՝ դպրոց ինձ կհիշեն և կընդունեն, միասին կհիշենք դպրոցական օրերս։ )) ․ 

Комментариев нет:

Отправить комментарий