пятница, 27 сентября 2019 г.

Հարրի Փոթթերի հայտնիության գաղտնիքը


8-19-2016-2-44-48-PM-8730217.jpg


Չկա աշխարհում մի մարդ , ով լսած չլինի Հարրի Փոթթերի մասին: Վստահ եմ, որ շատերս դեռ սպասում ենք Հոգվարթսի  մեր նամակին:
Ջ. Ք. Ռուլինգը, ով 1997 թվականին գրել է առաջին հատորը , ներկա դրությամբ բրիտանացի միակ կին-միլիարդատերն է՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։
Այստեղից հարց է ծագում: Ինչո՞ւ է Հարրի Փոթթերը այդքան հայտնի:
Իհարկե, կախարդանքը շատ մեծ դեր է խաղում այս հարցում: Ո՞վ չէր ուզենա ունենալ կախարդական փայտիկ, այցելել Հոգվարթս, թուրմեր եփել, ցախավելի վրա թռչել: Բայց չէ ո՞ր կան նաև շատ ուրիշ գրքեր կախարդանքի մասին:
Ջ. Ք. Ռուլինգը շատ մեծ աշխատանք է դրել Հարրի Փոթթերի աշխարհը ստեղծելու մեջ: Չնայած, որ այնտեղ ամեն ինչ կախարդանքի հետ կախված է, այդ աշխարհը իրական է թվում: Ռուլինգը ամեն ինչ մանրամասնորեն ստեղծել է սկսած շոկոլադե գորտերից,  վերջացրած Կախարդանքի Նախարարությամբ:
Ո՞վ չէր ուզի փորձել Բերթի Բոտի տարբեր համի կոնֆետները, կամ Միսիս Ուիզլիի հայտնի մսով կարկանդակները: Իսկ Քվիդիչը բոլորիս համար դարձել է սիրելի սպորտ:
Ու պատկերացնում եք մագլները (ոչ կախարդական մարդիկ) նույնիսկ գաղափար չունեն այդ աշխարհի գոյության մասին:
Բայց, կախարդանքը չի լուծում բոլոր խնդիրները: Միևնույն է կա աղքատություն, անարդար կառավարություն, գողություններ, սպանություններ: Ինչպես ասել է Կորնելիուս Ֆուդջը՝ կախարդանքի վարչապետը. “Խնդիրն այն է, որ մյուս կողմը նույնպես կախարդանք ունի:”
Կմտածես, որ գոնե քննությունների ժամանակ ավելի հեշտ կլինի: Բայց կրկին ոչ, կախարդանքի շնորհիվ բոլոր խաբեություները միանգամից կբացահայտվեն:
Հենց այդ պատճառով էլ Հարրի Փոթթերի կերպարները մեզ միևնույն է մոտիկ են թվում: Թեկուզ ,եթե նրանք կախարդանք ունեն, նրանց խնդիրները չեն լուծվում: Կախարդանքի շնորհիվ դու չես կարող հետ բերել քո սիրելիներին, ոչ էլ կարող ես աղքատությունից դուրս գալ:
Միգուցե մարդիկ, ովքեր մեծ ընտանիքներում են ծնվել և ոչ միշտ են շատ գումար ունեցել, իրենց մեջ կգտնեն Ռոնին: Կամ մարդիկ, ովքեր հաճախ ծաղրի են ենթակվել  գիտունիկ լինելու համար, կհասկանան Հերմիոնային: Իսկ միգուցե, դու քեզ մոտիկ կզգաս Լունային, ում մարդիկ տարօրինակ են համարում:
Իրենց հրաշալի, վտանգավոր արկածներից հետո, օրվա վերջում, նրանք բոլորը դեռ սովորողներ են, ովքեր պետք է իրենց տնայինը անեն, կամ քնություններին պատրաստվեն:
Հարրի Փոթթերի գրքերը մեծանում են ընթերցողի հետ: Դու իհարկե չես ցանկանա, որ քո փոքր քույրը կամ եղբայրը Մահվան Պարգևները կարդան: Առաջին գիրքը հարմար  է երեխաների համար, երկրորդը նույնպես, բայց մի քիչ ավելի լուրջ է: Երրորդ գրքից ամեն ինչ գնալով ավելի է լրջանում:
Հարրի Փոթթերի գրքերը երեխաներին հետաքրքրում են, բայց նաև շարունակում են հետաքրքրել պատանիներին և մեծահասակներին:
Ամեն մի գրքի հետ արդեն կերպարները ավելի են բարդանում: Մենք տեսնում ենք հատվածներ նրանց պատմություններից: Հարրի Փոթթերի գրքերում չկան լրիվ չար, կամ լրիվ բարի կերպարներ:
Հիմնականում, բոլոր գրքերում և ֆիլերում միշտ ծաղրող, կռվարար երեխան վատ կողմից է ցույց տրվել: Բայց մենք չենք կարող ասել, որ գոնե մի քիչ չհուզվեցինք, երբ Մալֆոյը լացում էր հայելու առջև:
Բոլոր յոթ գրքերում  մենք հետևեցինք կերպարների աճին: Մենք տեսանք, թե ինչպես Հարրի Փոթթերը տասնմեկ տարեկան, ոչ ինքնավստահ, աստիճանների տակի խորդանոցում ապրող տղայից դարձավ ամենահզոր կախարդներից մեկը, ով հաղթեց Վոլանդեմորթին: Շատ մեծ աճ ապրեց նաև Նեվիլը, ով թմբլիկ, ոչ ինքնավստահ երեխայից, դարձավ ամենախիզախներից մեկը և դեմ կանգնեց Վոլանդեմորթին:
Սիրում ես արկածային, սիրային, ֆանտաստիկա, ինչու ոչ նաև դետեկտիվ կամ սարսափ, դու անպայման կգտնես դրանցից մեկը կամ ինչ-որ նոր բան այս գրքերում, որը քեզ դուր կգա: Հարրի Փոթթերի գրքերը միշտ կթողնեն քեզ համար անպատասխան հարցեր  և ավելի շատ կարդալու ցանկություն:
Շատերս մեծացել ենք այս գրքերի հետ և վստահ եմ ,որ նրանք բոլորին օգնում են հավատալ, որ յուրաքանչյուրիս կյանքում միշտ էլ կարող է մի փոքր կախարդանք լինել:
Օգտագործված գրականություն՝Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը
Հարրի Փոթթերը և գաղտնիքների սենյակը
Հարրի Փոթթերը և ազկաբանի բանտարկյալը
Հարրի Փոթթերը և հրե գավաթը
Հարրի Փոթթերը և փյունիկի միաբանությունը
Հարրի Փոթթերը և խառնածին արքայազնը
Հարրի Փոթթերը և մահվան պարգևները

Комментариев нет:

Отправить комментарий