понедельник, 30 сентября 2019 г.

Վիկինգները՝ Սկանդինավյան քաղաքակրթության նախահայրեր

1453865
Վիկինգները հին սկանդինավյան ծովագնացներ էին։ 

Հյուսիսային Եվրոպայից արշավելով հայրենիք՝ միջին դարերում, մասնավորապես 8-11-րդ դարերում, առևտուր են արել ողջ Եվրոպայի տարածքում՝ հյուսիսում, կենտրոնում, արևելքում և արևմուտքում։
Ըստ մի վարկածի՝ վիկինգ բառը ծագում է վիկ բառից, որը նշանակում է «խորշ, ծովախորշ, փոքրիկ ծոց»:
Վիկինգներն իրենց նավերը հացենու փայտից են պատրաստել, այդ պատճառով էլ գերմանացիները նրանց ասկոմաննոներ («հացենի մարդիկ») են անվանել: Իռլանդացիները վիկինգներին «դուբգեիլ և ֆիննգեիլ», են կոչել, այսինքն՝ «սևամաշկ և սպիտակամաշկ օտարերկրացիներ», գելերը՝ «Լոխլանախ»՝ «լճակի մարդ», իսկ անգլոսաքսոնները՝ «դին»:
Արձանագրություններում հիշատակված ամենավաղ՝ 790-ական թվականների ասպատակություններից մինչև 1066 թվականի Անգլիայի նորմանդական նվաճումն ընկած տարիներն Սկանդինավյան պատմության մեջ հայտնի են Վիկինգների դարաշրջան անվանումով: Վիկինգների դեպի հարավն ուղղված ծովային արշավանքներն իրականացվել են Նորվեգական և Բալթիկ ծովերով:
10-րդ դարում, Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Նորմանդիայի դքսությունում նրանք գերիշխանություն են ստացել, որի շնորհիվ էլ վիկինգների ժառանգները որոշակի իշխանություն են ունեցել Հյուսիսային Եվրոպայում: Դրա վառ օրինակն է անգլոսաքսերի վերջին թագավոր՝ Հարոլդ Գոդվինսոնը, որը դանիական արմատներ է ունեցել:
Աշխարհագրական առումով, Վիկիկինգների դարաշրջանը վերագրվում է ոչ միայն Սկանդինավյան երկրներին, այլ նաև՝ հյուսիս-գերմանական տիրապետության տակ գտնվող տարածքներին, գլխավորապես Դենլոուի, Սկանդինավյան Յորքին, Մերսիայի որոշ հատվածներին և Արևելյան Անգլիայի թագավորությանը:
viking-gettyimages-629446165.jpg
Ծովային ճանապարհորդությունների ժամանակ վիկինգ ծովագնացները դեպի հյուսիս, արևմուտք և արևելք նոր ուղիներ են բացահայտել և հիմք դրել Շետլանդյան, Օրկնեյան և Ֆարերյան կղզիներում, Իսլանդիայում  և Գրենլանդիայում մի շարք անկախ բնակավայրերի հիմնադրմանը:
Սկանդինավցիները Գրենլանդիայում բնակություն են հաստատել մոտ 980 թվականից՝ Միջնադարյան ջերմային դարաշրջանի ընթացքում և 15-րդ դարի կեսերին, սակայն լքել են տարածքը՝ պայմանավորված մասամբ կլիմայի փոփոխությամբ: Վիկինգներից սերող Ռյուրիկովիչների արքայատոհմն իշխել է Արևելյան Եվրոպայի սլավոնախոս և ուգրո-ֆիննախոս մի շարք տարածքներում և 882 թվականին գրավել Կիևը՝ այն դարձնելով Կիևյան Ռուսիայի մայրաքաղաք:
Հնագիտական պեղումները պարզել են, որ վիկինգները հասել են Աբբասյան Խալիֆայության (Իսլամական կայսրություն) կենտրոն՝ Բաղդադ: Սկանդինավցիները հաճախ են նավարկել Վոլգայով՝ վաճառելով զանազան ապրանքներ. մորթեղեն, ժանիքներ, փոկի ճարպ՝ նավի խցիչի համար և նույնիսկ ստրուկներ:
Վիկինգների դարաշրջանում Նորվեգիան, Շվեդիան և Դանիան որպես պետություն գոյություն չեն ունեցել և չնայած աշխարհագրական տարբերություններին՝ այդ շրջանի հասարակությունը եղել է միատարր և մշակույթի ու լեզվի մեջ շատ ընդհանրություններ ունեցել:
Սկանդինավցի թագավորների անունները հայտնի են դարձել միայն Վիկինգների դարաշրջանի վերջին: Վիկինգների դարաշրջանի ավարտից հետո, մի քանի թագավորություններ աստիճանաբար ինքնություն են ձեռք բերել որպես առանձին ազգեր և ձեռք ձեռքի տված քրիստոնյա են դարձել: Հետևաբար, վիկինգների դարաշրջանի ավարտն սկանդինավցիների համար ազդարարել է համեմատաբար կարճ Միջնադարի սկիզբը:
Մինչև 11֊րդ դարի ավարտը, Կաթոլիկ եկեղեցու կողմից (դրանից 300 տարի առաջ Կաթոլիկ եկեղեցին փոքր ազդեցություն է ունեցել Սկանդինավիայի վրա) օրինական դարձած արքայական դինաստիաները, մեծացնելով իրենց լիազորություններն ու փառասիրությունը, հաստատել են իրենց իշխանությունը։ Այդ ժամանակ էլ ձևավորվել են Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագավորությունները։
1200px-Sö_32,_Skåäng.jpgՎիկինգներն ունեցել են իրենց սեփական այբուբենը, որի միջոցով էլ փորագրել են ռունաքարերի վրա։ Այդ փորագրություններում վիկինգները բնութագրել են իրենց և իրենց երկիրը։
Վիկինգների մասին պատմող հիմնական աղբյուրները ժամանակակից բնագրեր են, որոնք հայտնաբերվել են Սկանդինավիայում և այն շրջաններից, որտեղ վիկինգներն ակտիվ գործունեություն են ծավալել։ Լատիներեն տառերը Սկանդինավիա են ներմուծվել քրիստոնեության տարածման հետ մեկտեղ և այդ պատճառով էլ Սկանդինավիայի մասին պահպանված փաստագրական աղբյուրները մինչև 11֊րդ դարի վերջ ու 12֊րդ դարի սկիզբ սակավաթիվ են եղել։
Շատ քարերի վրա գրված են Վիկինգների արշավանքների մասնակիցների անուները: Մյուսերի վրա հիշատկված են այդ արշավանքները զոհերը:
Ներկայումս անգլերենում հաճախ օգտագործվող շատ բառեր` axle, crook, raft, knife, plough, leather, window, berserk, bylaw, thorp, skerry, husband, heathen, Hell, Norman, ransack և շաբաթվա մի քանի օրեր (Thursday-Թըրսդեյ` Thor’s day-Տորի օրը) ծագում են վիկինգյան հին նորվեգերենից, որը հնարավորություն է տալիս հասկանալու վիկինգների և Բրիտանական կղզիների բնակիչների և նրանց մշակույթի միջև փոխադարձ կապը:
Վիկինգների քաղաքակրթությունը բաժանված է եղել երեք սոցիալ-տնտեսականjarl.jpg դասերի՝ Թրալներ, Կարլեր և Ջարլեր:
Թրալները ամենացածր դասն էին և ստրուկներ էին: Ստրուկները կազմում էին բնակչության քարրորդ մասը: Ստրկությունը Վիկինգների քաղաքակրթւոթյան կարևոր մասն էր: Թրալները  Կարլերի և Ջարլեի ֆերմաների և մեծ տների ծառայողները և աշխատողներն էին: Նրանք կատաում էին ամենօրյա աշխատանքները, զբաղվում էին առևտրով և շինարարությամբ:
Կարլերը ազատ գյուղացիներն էին: Նրանք ունեին այգիներ, հող և անասուններ: Նրանք զբաղվում էին ամենօրյա աշխատանքներով ինչպիսին էին հողերը հարելը, անասուներին կթելը, տներ կառուցելը, բայց նրանք օգտագործում էին թրալներին, որպեսզի ծերը ծերին հասցնեին: Կարլերին այլ կերպ ասում էին նաև ազատ մարդիկ:
Ջարլերը Վիկինգների քաղաքակրթության արիստոկրատներ էին: Նրանք հարուստ էին և ունեին մեծ կալվածքներ՝ հսկայան տներով, ձիերով և շատ ստրուկներով: Ամենօրյա աշխատանքների մեծ մասը անում էին ստրուկները, երբ Ջարլերը զբաղվում էին քաղաքականությամբ, որսորդությամբ, սպորտով, այցելում էին ուրիշ Ջարլերի կամ գնում էին արտասահման արշավների: Երբ Ջարլը մահանում էր և թաղվում, նրա տան ստրուկներ երբեմն զոհաբերաբար սպանվում էին և թաղվում էին նրա կողքին:
Կանայք համեմատաբար ազատ կարգավիճակ ունեին Սկանդիվանիայում: Տղամարդ բարեկամների բացակայության դեպքում, չամուսնացած կինը կարող էր ժառանգել ոչ միայն գույքը այլ նաև ընտանիքի գլխի դիրքը: Այդպիսի կանայք կարող էին պահանջել և ստանալ տուգանքներ իրենց ընտանիքի անդամի սպանության համար: Իսկ երբ նրանք ամուսնանային այդ իրավունքները փոխանցվում էին իրենց նոր ամուսնուն:
Քսան տարեկանից հետո չամուսնացած կինը հասնում էր չափահասության և իրավունք ուներ որոշել իր ապրելատեղը և համարվում էր իր սեփական անձը օրենքի առաջ: Իր ազատության բացառությունը միայն իր ամուսնուն ընտրելու իրավունքն էր, քանի որ ամուսնություները սովորաբար կազմակերպվում էին ընտանիքի կողմից:
9a6cf559af4f1d25270503cee5b385c7.jpg
Վիկինգների ամուսնական ավանդույթները բարդ էին: Ամուսնությունը Վիկինգների մշակությում ընտանիքի կառուցվածքի սիրտն էր, այդ տեղից էլ Վիկինգների ամուսնկան ծեսերի խճճված բնույթը:
Քրիստոնեության օրերին, այն ուղղակի արարողությունից հետո  երկու կողմի հարազատների քայլք էր դեպի խնջույքի վայրը : Հեթանոսության  օրերին, խմբերը մրցավազք էին կազմակերպում դեպի խնջույքը և ով, որ պարտվում էր ,գարեջուր էր հյուրասիրում հաղթողներին:
Խնջույքի սրահում ամուսինը նետում էր իր թուրը դեպի առաստաղ: Ինչքան խորն էր այն մտնում, այնքան միությունը ավելի ամուր է:
Օրինական պահանջ էր, որպեսզի հարսը և փեսան խմեին հարսանեկան գարեջուրը խնջույքից հետո: Նրանց միացումը օրինական  կհամարվեր միայն դրանից հետո:
Մինչ վերջերս ծնունդը վտանգավոր էր համարվում  և մոր և երեխայի համար: Այդ պատճառով ծննդյան ծեսերը հայտնի էին  հին քաղաքակրթություններում: Վիկինգների ժամանակաշրջանում, մարդիկ աղոթում էին  աստվածուհի Ֆրիգգին և Ֆրեյային, երգում էին  ծիսական երգերը, որպեսզի պաշտպանեն մորը և երեխային:
Ծննդից ինը օր հետո, երեխան պետք է ճանաչվեր ընտանիքի հոր կողմից: Նա դնում էր երեխային իր ծնկին, նստելով բարձ աթոռին: Ջուր էր ցողվում  երեխայի վրա, նրան անուն էին տալիս, ընդունելով ընտանիք: Շատ հյուրեր էին հրավիրվում և բերում նվերներ, երեխային հաջողություն  մաղթելով: Երեխաները հաճախ անվանվում էին իրենց մահացած նախնիների անունով և աստվածների անունները կարող էին լինել անվան մի մասը: Մարդիկ կարծում էին որ հատուկ հատկանիշներ կապված էին հատուկ անունների հետ և այդ հատկանիշները կփոխանցվե,ն եթե անունը օգտագործվում էր նոր սերունդի կողմից: Դա նախնիներին երկրպգելու մի ձև էր: Երեխային հոր ծնկի վրա դնելը հաստատում էր նրա կարգավիճակը, որպես տոհմի անդամ և դրանից հետո նա ստանում էր իրավունքներ իր կարգավիճակից կախված: Երեխան էլ չէր կարող սպանվել կամ լքվել իր ծնողների կողմից, առանց դա սպանություն համարվելու:
Կանայք ունեին կրոնական իշխանություն և ակտիվ էին որպես քահանայապետեր և գուշակներ: Նրանք նաև պոետներ էին, ռուների վարպետներ,  առևտրականներ և բժիշկներ: Կանայք նաև ակտիվ էին ռազմական գործում: Դա հաստատում է Բիրկայում Վիկինգ կին ռազմիկի գտնված կմախքը:
Երեք դասերը շատ հեշտ ճանաչվում էին իրենց տեսքից: Ջարլ կանայք և տղամարդիկ ունեին կոկիկ սանրվածքներ և արտահայտում էին իրենց հարստությունը և կարգավիճակը կրելով թանկարժեք զգեստեր և լավ պատրաստված զարդեղեն ինչպիսին են՝ բրոշները, գոտիները, վզնոցները և ձեռքի օղերը: Համարյա ողջ զարդեղենը պատրաստված էր հատուկ նախշերով: Մատանիները շատ քիչ էին օգտագործվում, իսկ ականջօղեր ընդհանրապես չէր օգտագործվում:
894f86d06daa4ab8788968669ff00f5d.jpg
Վիկինգները ունեին շատ բազմազան խոհանոց ու բաղադրիչներ: Նրանք ուտում էին պահածոյացված, ծխեցրած, և շիճուկում պահված միս, նրբերշիկ, եփված կամ տապակած թարմ մսի կտորներ: Նրաք ունեին շատ ծովամթերք, հաց, շիլաներ, կաթնամթերք, բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ և ընկուզեղեն: Նրանք խմում էին ալկոհոլային ըպելիքներ, ինչպիսին են գարեջուրը, մեղրախմիչքը, bjórr (ուժեղ մրգային գինին), և, հարուստների համար՝ ներմուծված գինին:
Սպորտով զբաղվելը մեծապես խրախուսվում էր Վիկինգների կողմից: Սպորտաձևերը, որոնք ընդգրկում էին զենքով պարապմունքներ, և զարգացնում էին մարտական հմտությունները  շատ հայտնի էին: Դրանցից էին  նիզակների և քարերի նետումը, ֆիզիկական ուժի փորձարկումը ըմբշամարտի շնորհիվ, քարերի բարձրացումը: Լեռնային տարածքներում լեռնամագլցումով զբաղվում էին որպես սպորտ: Ճարպկությունը և հավասարակշռությունը փորձվում էր վազելով և ցատկելով: Հիշատակում կա մի սպորտի մասին, որը ներառում էր մի նավից մյուսը ցատկելը, երբ նրանք նավարկում էին: Լողը նույնպես հայտնի սպորտ էր: Երեխաները հաճախ մասնակցում էին որոշ սպորտաձևերի և կանայք նույնպես հիշատակվել են որպես լողորդներ, սակայն պարզ չէ թե արդյող նրանք մասնակցել են մրցույթների:
Դահուկավազքը և չմշկասահքը Վիկինգների գլխավոր սպորտաձևերն  էին: Չնայած դահուկները նաև օգտագործվում էին որպես ամենօրյա ձմեռային  տրանսպորտ:
Սեղանի խաղերը և զառախաղերը հայտնի ժամանց անցկացնելու միջոց էին բոլոր դասերի համար: Խաղաքարերը պատրաստվում էին փայտից, քարից, ոսկորներից, իսկ որոշներում կային նաև խաղաքարեր ապակուց, սաթից, եղջերուի կամ ծովացուլի ժանիքներից և նույնիսկ փղոսկրից:
1_E_RwOQ4Ah6EeExd4ILR9ZA.jpegՀնեֆատաֆլը ռազմական խաղ էր, որի նպատակն էր գրավել թագավորի խաղաքարը: Մեծ թշնամական զորք սպառնում էր և թագավորի մարդիկ պետք է պաշտպանեին թագավորին: Այն խաղում էին քառակուսիներով տախտակի վրա օգտագործելով սև և սպիտակ խաղաքարեր, շարժումերը որոշվելով զառերի համաձայն:
Տոներին պատմասածություը, պոեզիան, երաժշտություն և ալկոհոլային ըմպելիքները ապահովում էին լավ մթնոլորտ: Երաժշտությունը համարվում էր արվեստ և երաժշտական ունակությունը համարվում էր օգտակար կրթված մարդու համար: Վիկինգները նվագում էին տավիղ, ջութակ, քնար և լյուտեր:
Վիկինգների զենքի և զրահի մասին տեղեկությունը հիմնված է հնագիտական պեղումների, պատկերազարդ նկարագրությունների, և ինչ-որ չափով 13-րդ դարում գրանցված Սկանդիվանյան սագաների և օրենքների վրա: Սովորության համաձայն, բոլոր ազատ Սկանդիվանյան տղամարդկանցից պահանջվում էր ունենալ զենք և թույլատրված էր միշտ կրել դրանք: Այդ զենքերը բնորոշ էին Վիկինգի սոցիալական կարգավիճակին՝ հարուստ Վիկինգը ուներ լրիվ հավաքածու ՝ սաղավարտ, վահան, երկաթե ցանց և թուր: Սակայն, թրերը հազվադեպ էին օգտագործվում կռվի ժամանակ, քանի որ ամուր չէին  և ավելի հավանական  է , որ դրանք որպես սիմվոլիկ կամ դեկորատիվ իրեր էին օգտագործվում:Բավականին անսովոր  էր այն ժամանակի համար ,որ վիկինգներն  օգտագործում էին  կացիներ որպես գլխավոր կռվի զենք:
Վիկինգների պատերազմների և բռնության պատճառ  հաճախ հանդիսանում էր  նրանց  Սկանդիվանյան կրոնը, նրանք  ոգեշնչվում էին  Տորի և Օդինի՝ պատերազմի և մահի աստվածներով:
Կռվի ժամանակ Վիկինգները մեկ-մեկ կռվում էին ոչ կառավարված ֆրենետիկ, կատաղի ձևով, որը կոչվում է բերսերկերգանգ, դարձնելով նրանց բերսերկներ:
1-155-1024x602.png
Բերսերկ Վիկիգները սիրած տեսքը, վայրի և անսանձ մարտիկներն էին, ովքեր չէին կանգնի ոչնչի առաջ կռվի դաշտում: Բերսերկները ուշադրություն չէին դարձնի վնասվածքներին, սրին կամ կրակին և միևնույն է կշարունակեին կռվել: Նրանց վախը գոյություն չուներ, նրանց վճռականությունը անկոտրում էր, նրանց վայրագությունը անսահման: Թվում էր թե բերսերկները կռվում էին մարտի դաշտում աստավածային ուժով:
Կատաղությունը և կրակը, որը կար Վիկինգ բերսերկի մեջ, երբեք սահմանված չէր, բայց կային շատ  վակածներ և կարծիքներ, Վիկինգների ժամանակաշրջանի արձանագրություններից կամ բերսերկ վիճակի մասին գրություններից:
Առաջին վարկածը  նա է, որ կատաղությունը սկսվում է բնականորեն, երբ բերսերկը պատաստվում է եկող մարտահրավերին, նրանց մարմինները ցնցվում են , ատամները կրճտում, երբ կատաղությունը հասնում է գագաթնակետին: Ի վերջո, բերսերկի մարմինը փոխում է գույնը, դառնալով կարմիր  և նրանք մռնչում  և ոռնում են ի  նշան, որ կատաղությունը լիովին կառավարում էր նրանց:
Երկրորդ հայտնի վարկածն այն էր, որ Վիկինգ բերսերկները խմում էին  ալկոհոլային խմիչք, Վիկինգների մեղրախմիչքի մեծ քանակ կամ հատուկ բույսերի թուրմ, որի հետո սկսում էր բերսերկ վիճակը:
Երրորդ և ամենաիրական վարկածը   հալուցինոգեն սնկերի օգտագործումն էր, որից  բերսերկը ընկնում էր այդ վիճակի մեջ: Gods-in-Norse-Mythology.jpg
Աղբյուրները հիշատակում են բազմազան աստվածներ, ինչպիսին են մուրճ ունեցող, մարդկությանը պաշտպանող կայծակի աստված՝ Տորը, ով անողոք կռվում էր իր թշնամիների հետ: Մեկ աչքանի, ագռաված աստված Օդինը, ով խորամանկորեն հետևում էր գիտությանը տարբեր աշխարհներում և մարդկանց էր նվիրել ռունային այբուբենը: Գեղեցիկ, փետուրե թիկնոց հագնող Ֆրեյան, ով գնում էր մարտի դաշտ մահացածների մեջից ընտրելու: Վրիժառու, դահուկավազքի աստվածուհի Սկադին, ով նախընտրում էր ձմռան սարերի գայլերի ոռնոցը ծովափին: Հզոր աստված Նժորդը, ով կարող էր հանգստացնել ծովը և կրակը ու շնորհել հարստություն և տարածք: Ֆրեյը աստվածը, ում եղանակը և գյուղատնտեսությունը բերում էր խաղաղություն և հաճույք մարդկությանը: Աստվածուհի Ինդունը, ով խնձորներ էր պահում, որոնք շնորհում էին հավերժ երիտասարդություն: Խորհրդավոր աստված Հեիդմալը, ով ծնված էր իննը մայրերից, կարող էր լսել խոտի աճելը, ուներ ոսկե ատամներ, և ուներ թնդացող եղջյուր: Ջոտուն Լոկի, ով ողբերգություն էր բերել աստվածներին ,ով գուշակել  էր Ֆրիգ աստավածուհու գեղեցիկ տղայի՝ Բալդրի մահը:
Սկանդիվանյան դիցաբանությունում տիեզերքը բաղկացած էր իննը աշխարհներից, որոնք գտնվում էին կենտրոնական ծառի՝ Յգդրասիլի վրա:
Ստեղծման առասպելի զանազան ձևեր ասում են, որ աշխարհը ստեղծված էր վաղեմի էակի՝ Յմիրի մարմնից, և առաջին երկու մարդիկ Ասկը և Եմբլան էին: Ասվում է, որ այս աշխարհները վերածնվել էին Ռագնարոկից հետո, երբ հսկայական պայքար էր եղել աստվածների և նրանց թշնամիների միջև, և աշխարհը ծածկվել էր կրակներում, որպեսզի վերածնվի նորից: Ողջ մնացած աստվածները  կհանդիպեին և հողը կլիներ կանաչ և բերրի, և երկու մարդիկ կվերաբնակեցնեին աշխարհը:
Անձնական և տեղանքի անունների արձանագրությունների համաձայն, ամենահայտնի աստվածը Սկանդիվանացիների մոտ Վիկինգների դարաշրջանում Տորն էր, ով պատկերված էր անողոք իր թշնամիներին հետևելուց, իր սար ջարդող, կայծակնային մուրճ Մյոլնիրը ձեռքին:
Օդինը նույնպես հաճախ հիշատակվում էր պահպանված գրառումներում: Որպես անձնազոհության արարք, Օդինը կախել է ինքն իրեն տիեզերական Յգդրասիլ ծառից, որպեսզի ստանա ռունային այբուբենի գիտելիքը, որը նա տվել է մարդկանց: Օդինին ասոցացնում են մահվան, իմաստության, և պոեզիայի հետ: Օդինը Ասգարդի՝ աստվածների աշխարհի կառավարողն է: Նրա կինը հզոր աստվածուհի Ֆրիգգն է, ով կարող է տեսնել ապագան, բայց ոչ ոքին չէր պատմում:
Բացի աստվածների զանազան էակներ են հիշատակված: Էլֆերը և դվարֆերը հաճախ հիշատակվում են և թվում է թե կապված են իրար հետ, բայց նրանց հատկանիշները աղոտ են և երկուսի միջև հարաբերություններն  անորոշ է: Էլֆերը նկարագրված են պայծառ և գեղեցիկ, մինչդեռ դվարդերը հաճախ իրենց պահում են ինչպես դարբիներ:
Folkvangr.jpg
Հետմահու կյանքը բարդ հարց էր Սկանդիվանյան դիցաբանության մեջ: Մահացածները հնարավոր է գնային մռայլ Հել աշխարհը, որը կառավարվում էր նույն անունով կին էակի կողմից: Վալկրիաները նրանց կարող է տանեին Օդինի ռազմական սրահ՝ Վալհալլա: Կամ նրանք կարող էին ընտրվել աստվածուհի Ֆրեյայի կողմից բնակվելու իր Ֆոլկվանգր դաշտում: Ռան աստվածուհին կարող էր վերցնել նրանց ովքեր մահացել էին ծովում, և ասվում էր, որ աստվածուհի Գեֆջոնը այցելում էր կույսերին իրենց մահվան ժամանակ:
Նորվեգիայում Վիկինգների դարաշրջանի վերջը նշվում է Ստիկլեստադի կռվով 1030 թվականին: Չնայած որ Օլաֆր Հարալդսսոնի բանակը պարտվել էր, քրիստոնեությունը տարածվում էր: Նորվեգացիները էլ Վիկինգներ չէին անվանվելու: Շվեդիայում Օլով Սկոտկոնունգի կառավարությունը համարվում է տեղափոխություն Վիկինգների դարաշրջանից միջին դարեր: Նա Շվեդիայի առաջին քրիստոնյա թագավորն էր և ասոցացվում էր եկեղեցու աճող ազդեցության հետ:
Աղբյուրներ՝ 

Комментариев нет:

Отправить комментарий