Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ: Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում:
Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է: Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը:
Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների: Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 9 մեծ մոլորակներ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն և 10-րդ) ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ: Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից: Որպեսզի գաղափար կազմենք Տիեզերքի չափերի մասին, դրանք համեմատենք Երկրից դիտվող երկնային մարմինների հեռավորությունների հետ:
Լույսի ճառագայթը, որը տարածվում է 300.000 կմ/վ արագությամբ, 1 վայրկյանում կարող է մոտ 8 անգամ պտտվել երկրագնդի շուրջը: Որպեսզի լույսն Արեգակից Երկիր հասնի, հարկավոր է 8 րոպեից մի փոքր ավելի ժամանակ: Գիտնականներին հայտնի են բազմաթիվ աստղեր, որոնցից լույսի ճառագայթները մեզ հասնում են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիների ընթացքում: Քանի որ աստղերից եկող լույսը մեզ է հասնում այդքան երկար ժամանակամիջոցում, մենք այժմ աստղերը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին դրանք իրականում եղել են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր տարիներ առաջ: Այսինքն` երբ նայում ենք Տիեզերքի խորքերը, մենք, ըստ էության, նայում ենք վաղուց անցած-գնացած ժամանակներին:
Արեգակը մոլորակների և իր մյուս արբանյակների հետ կազմում է Արեգակնային համակարգը: Աստղերը կազմում են աստղային հսկայական համակարգեր՝ գալակտիկաներ: Արեգակից բացի, մեր Գալակտիկայում կան մոտ 100 մլրդ ուրիշ աստղեր ևս:
Որոշ գիտնականներ այն կարծիքին են, որ Տիեզերքը երբեք չի առաջացել, այլ հավերժ գոյություն է ունեցել և գոյություն էլ ունենալու է՝ փոփոխվելով միայն իր ձևերով և դրսևորումներով:
Լրացուցիչ ինֆորմացիա
Տիեզերքը մեզ շրջապատող անսահման և հավերժական նյութական աշխարհն է, Երկրից մինչև տիեզերական տարածության ամենահեռուներում ֆիզիկապես գոյություն ունեցող ամեն ինչը:
Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ: Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում:
Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է: Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը:
Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների: Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 9 մեծ մոլորակներ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն և 10-րդ) ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ: Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից: Որպեսզի գաղափար կազմենք Տիեզերքի չափերի մասին, դրանք համեմատենք Երկրից դիտվող երկնային մարմինների հեռավորությունների հետ: Լույսի ճառագայթը, որը տարածվում է 300.000 կմ/վ արագությամբ, 1 վայրկյանում կարող է մոտ 8 անգամ պտտվել երկրագնդի շուրջը: Որպեսզի լույսն Արեգակից Երկիր հասնի, հարկավոր է 8 րոպեից մի փոքր ավելի ժամանակ: Մինչդեռ մեզ ամենամոտ Պրոքսիմա աստղից, որը գտնվում է Կենտավրոս համաստեղությունում, լույսը Երկիր է հասնում միայն 4 տարի 4 ամսում: Գիտնականներին հայտնի են բազմաթիվ աստղեր, որոնցից լույսի ճառագայթները մեզ հասնում են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիների ընթացքում:
Քանի որ աստղերից եկող լույսը մեզ է հասնում այդքան երկար ժամանակամիջոցում, մենք այժմ աստղերը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին դրանք իրականում եղել են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր տարիներ առաջ: Այսինքն` երբ նայում ենք Տիեզերքի խորքերը, մենք, ըստ էության, նայում ենք վաղուց անցած-գնացած ժամանակներին:
Արեգակը մոլորակների և իր մյուս արբանյակների հետ կազմում է Արեգակնային համակարգը: Հնարավոր է, որ շատ աստղեր նույնպես իրենց շուրջն ունեն մոլորակներ, և դրանցից մի քանիսի վրա կյանք լինի:
Աստղերը կազմում են աստղային հսկայական համակարգեր՝ գալակտիկաներ: Արեգակից բացի, մեր Գալակտիկայում կան մոտ 100 մլրդ ուրիշ աստղեր ևս:
Որոշ գիտնականներ այն կարծիքին են, որ Տիեզերքը երբեք չի առաջացել, այլ հավերժ գոյություն է ունեցել և գոյություն էլ ունենալու է՝ փոփոխվելով միայն իր ձևերով և դրսևորումներով:
Ժամանակակից գիտության մեջ Տիեզերքի ձևի և չափերի մասին պատկերացումները խիստ վիճելի են: Ենթադրաբար, Տիեզերքի չափերը կազմում են ավելի քան 93 մլրդ լուսատարի (1 լուսատարին լույսի անցած ճանապարհն է 1 տարում՝ 9,5.1012կմ): Ենթադրվում է նաև, որ դիտարկումներին ենթակա է Տիեզերքի ընդամենը 13 մլրդ լուսատարի ծավալը, այսինքն՝ 1/7-րդ մասը:
Մեծ պայթյուն
Վերջին տվյալների համաձայն` գիտնականները ենթադրում են, որ Տիեզերքի գոյությունն սկսվել է 13,73 ՞ 0,12 մլրդ տարի առաջ՝ սկսած այն պահից, որն անվանում են Մեծ պայթյուն: Մեծ պայթյունով Տիեզերքի ողջ նյութն ու էներգիան սփռվել են տիեզերական տարածության մեջ: Դա է եղել ժամանակի և տարածության սկիզբը` մոտավորապես 13,7 մլրդ տարի առաջ: Ըստ Մեծ պայթյունի տեսության՝ ամենասկզբում Տիեզերքի նյութն անհավանականորեն խիտ էր ու տաք, սակայն, ընդարձակվելով, սկսել է սառչել: Սկզբնապես այդ նյութը պարունակում էր հսկայական քանակությամբ արագընթաց մասնիկներ՝ այսպես կոչված քվարկներ և էլեկտրոններ:
Պայթյունից հաշված րոպեներ անց այդ մասնիկները, միանալով իրար, առաջացրել են նոր մասնիկներ՝ պրոտոններ և նեյտրոններ, որոնց մի մասը միավորվել է ատոմական թանձրուկներում: Այդ փուլում Տիեզերքի նյութը գրեթե ամբողջապես կազմված էր ջրածնի և հելիումի ատոմների միջուկներից: 300 հզ. տարի անց, երբ Տիեզերքի ջերմաստիճանն անհամեմատ իջել է, էլեկտրոնների շարժման արագությունը նվազել է, և միջուկներն սկսել են դրանք «բռնել»՝ առաջացնելով ջրածնի և հելիումի ատոմներ, որոնցից և հետագայում առաջացել է Տիեզերքի ամբողջ նյութը: Տիեզերքի ընդարձակման հետ նյութը, լույսն ու ճառագայթման այլ տեսակներ ավելի ու ավելի նոսրացել են: Մեծ պայթյունից մոտավորապես միլիարդ տարի անց գազի հսկա ամպերն սկսել են սեղմվել իրենց կենտրոնների շուրջը, և այդպիսի յուրաքանչյուր ամպ վերածվել է գալակտիկայի:
Տիեզերքը ներկայումս էլ շարունակում է ընդարձակվել, և գալակտիկաներն ավելի ու ավելի են հեռանում իրարից: Եթե Տիեզերքի նյութն այնքան շատ լինի, որ նրա ձգողության ուժը բավարարի ի վերջո կասեցնելու ընդարձակումը, ապա այդ ուժը գալակտիկաներին կստիպի վերստին սեղմվել և մոտենալ իրար այնքան ժամանակ, մինչև գոյություն ունեցող ամեն ինչ սեղմվի և պարփակվի մեկ կետում: Դա Մեծ պայթյունի հակառակ գործողությունն է և կոչվում է Մեծ ճայթյուն: Իսկ եթե Տիեզերքի նյութը չբավարարի այդ գործողությանը, ապա այն կշարունակի ընդարձակվել, և միլիարդավոր տարիներ հետո աստղերը կծախսեն իրենց ամբողջ միջուկային վառելանյութն ու ի վերջո կհանգչեն:
Տիեզերագիտության պատմությունից
Դեռևս Միջագետքի և Եգիպտոսի քաղաքակրթություններն իրենց պատկերացումներն ունեին Տիեզերքի մասին, սակայն Տիեզերքի կառուցվածքի վերաբերյալ քիչ թե շատ գիտական տեսությունները ծնվել են Հին Հունաստանում: Առավել տարածված էր Պյութագորաս-Արիստոտել-Պտղոմեոսի տեսությունը, որի համաձայն` ժամանակի մեջ սկիզբ չունեցող Տիեզերքի կենտրոնում գտնվում էր Երկիրը, նրա շուրջն ուղեծրերով պտտվում էին մոլորակներն ու Արեգակը, իսկ Տիեզերքի ամենաեզրին գտնվում էին նույնպես Երկրի շուրջը պտտվող աստղերը: Ավելի քիչ կողմնակիցներ ուներ անվերջ և բնակելի բազմաթիվ աշխարհներով Տիեզերքի մասին Դեմոկրիտի ուսմունքը:
Հարյուրամյակների ընթացքում երկնային մարմինների դիտարկումները, աստղադիտական տեխնիկայի զարգացումը Կոպեռնիկոսին, ապա նաև Նյուտոնին հնարավորություն տվեցին ստեղծելու արեգակնակենտրոն Տիեզերքի մոդելը, որի համաձայն` Երկիրն ու մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը:
Աստղագիտության հետագա զարգացումը հանգեցրեց Ծիր Կաթինի, այլ գալակտիկաների և մնացուկային (ռելիկտային) ճառագայթման հայտնագործմանը: Տարածության մեջ գալակտիկաների բաշխման ճշգրիտ հետազոտությունների և նրանց սպեկտրների ուսումնասիրությունների հիման վրա կազմավորվեց ժամանակակից տիեզերագիտությունը:
1929 թ-ին ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը բացահայտեց, որ գալակտիկաները հեռանում են միմյանցից, և Տիեզերքն ընդարձակվում է: Այդ հայտնագործությունը, որն անվանեցին Հաբլի օրենք, դարձավ Մեծ պայթյունի տեսության հիմքը: 1988թ-ին անգլիացի ֆիզիկոս Ստեֆըն Հոքինգը իր «Ժամանակի համառոտ պատմությունը» գրքում հրապարակեց Տիեզերքի մասին մի տեսություն, որտեղ նա պնդում է, որ մեր Տիեզերքը և նրա նման անթիվ այլ տիեզերքներ` բոլորը միասին, կազմում են վիթխարի Գերտիեզերքի ընդամենը մի մասը:
Կան նաև վարկածներ այն մասին, թե Տիեզերքն առաջացել է բոլորովին այլ կերպ, և Մեծ պայթյուն ընդհանրապես չի եղել:
Օգտագործված ռեսուրսներ
https://youtu.be/kS2t0kvIMmw
https://youtu.be/mPbItxStOQA
https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A5%D5%AE_%D5%BA%D5%A1%D5%B5%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
Հեղինակ` Գրիգոր Շիրինյան
Հեղինակ` Գրիգոր Շիրինյան
.
Комментариев нет:
Отправить комментарий