четверг, 3 октября 2019 г.

18 զվարճալի փաստ ամբողջ աշխարհի դպրոցների վերաբերյալ

Որքա՞ն տեղեկություն ունեք աշխարհի դպրոցների, տարբեր ուսումնական ծրագրերի մասին: Գրքերից ու շինություններից այն կողմ շատ ավելին կա, որոնց մասին հավանաբար չգիտեք: Ահա մի շարք հետաքրքիր փաստեր ամբողջ աշխարհի դպրոցների մասին, որոնք կստիպեն ձեզ նայել կրթությանը մեկ այլ տեսանկյունից:
1․ Չինաստանի Տիբեթ շրջանում գտնվող "Phuma Changtang" դպրոցը աշխարհի ամենաբարձր դպրոցն է։ Այն նաև իր տեսակի մեջ ամենամոտն է երկնքին: Ծովի մակարդակից 5373 մետր բարձրության վրա գտնվող այս դպրոցը200 մետրով բարձր է աշխարհի ամենաբարձր լեռան՝ Ջոմոլունգմայի բազային ճամբարից:

2․ Անգլիայի Քենթերբուր քաղաքի Քինգի դպրոցը աշխարհի ամենահին դպրոցն է: 597 թվականին հիմնադրված ՝ աշխարհի ամենահին դպրոցը լինելու կոչումը անակնկալ չէ: Դպրոցը, այնուամենայնիվ, արդիական է որակյալ սարքավորումներով և պարագաներով և ապահովում է ժամանակակից կրթություն:

3․Կոլումբիայի հեռավոր հատվածում երեխաները ստիպված են լինում դպրոց այցելել zip-line- ով: Պարզվում է, որ պողպատե լարերը փոխադրման միակ ձևն են նրանց համար, ովքեր ապրում են մեկուսացված հովտում, որը կոչվում է Los Pinos: Շատ փոքր երեխաներին չի թույլատրվում միայնակ օգտագործել zip-line- ը: Այսպիսով, նրանք ուղևորվում են մալուխի երկայնքով իրենց ծնողների կամ ավագ քրոջ հետ: Եթե երեխաները չճանապարհորդեն այս ճանապարհով, ապա նրանք ստիպված կլինեն քայլել անտառով և դպրոց հասնելը կտևի երկու ժամ:

4․Գերմանիայում կառուցվել է դպրոց, որը նման է հսկա սպիտակ կատվի Երբ ուսանողները ժամանում են դպրոց, կատվի բերանով մտնում են շենք:Սակայն շինությունը ներսից ոչնչով չի տարբերվում սովորական դպրոցներից։


Թարգմանեց Սոնա Գիլոյանը

Комментариев нет:

Отправить комментарий