среда, 2 октября 2019 г.

Տրիշ Կուկ «Կեսգիշերվա արևը »


Գիրքը՝ Քեթի անունով մի աղջկա մասին է, ներկայացվում է աղջկա յուրօրինակ կյանքը:

Քեթին տասնմեկամյա մի աղջիկ էր , ով ապրում էր հոր հետ, քանի որ փոքր հասակում ավտովթարի պատճառով կորցրել էր մորը: Քեթիին իր հայրը անսահման շատ էր սիրում և չափազանց հոգատար էր աղջկա հանդեպ: Նրա մանկությունը շատ ծանր էր անցնում, քանի որ մոր կորուստը միակ պատճառը չէր: Քեթին ի ծնե հիվանդ էր, նա տառապում էր Պիգմենտային քսերոֆորմիա հիվանդությամբ: Հիվանդությունը ի հայտ է գալիս մոր մահից հետո, հենց այս ժամանակ նրա կյանքը գլխի վայր շուռ է գալիս:
Պիգմենտային քսերոֆորմիայով տառապողներին հակացուցված է լինել արևի ճառագայթների տակ, վերջինս մահացու է համարվում : Դա մի հիվանդություն է որով տառապում է մեկ մարդ՝ մեկ միլիոնից:
Առավոտյան տանից դուրս չգալու պատճառով նա կրթություն էր ստանում տանը՝ հոր կողմից: Քեթին ամեն առավոտյան իր պատուհանից նայում էր դուրս և ցանկանում, որ ինքն էլ դպրոց հաճախի ինչպես բոլոր երեխաները: Բակի երեխաները նրան վապիր էին անվանում և խուսափում շփումից: Քեթին ուներ մտերիմ ընկերուհի ում անունը Մորգան էր: Քեթին և Մորգանը ամբողջ օրը միասին էին անցկացնում, Մորգանը նրանց ընտանիքի անդամն էր դարձել:
Մի առավոտ Քեթին իր պատուհանից տեսնում է Չառլին և սիրահարվում, նա տաս տարի սիրելով Չառլին հետևում էր նրան իր պատուհանից:
Քեթին իր մորից կիթառ նվագել էր սովորել և մոր մահից հետո ստեղծագործում էր , դա իր ամենասիրելի զբաղմունքն էր: Նա ողջ օրը նվագում էր , այդ իսկ պատճառով Քեթիի հայրը որոշում է Քեթիին նվիրել իր մոր կիթառը: Քեթիի համար ամենաթանկարժեք նվերը՝ իր մոր կիթառն էր, քանի որ դա միակ բանն էր որ մնացել էր իր մորից: 
Վերջին զանգի օրը, Քեթին որոշում է երեկոյան նվագել կայարանում: Նրա երգը լսվում էր ողջ փողոցով և բոլորը հիացած լսում էին: Հանկարծ նա դադարում է նվագել, քանի որ տեսնում է Չառլին: Քեթին շփոթմունքից որոշում է փաղչել և մոռանում է իր հետ վերձնել իր նոթատետրը, որի մեջ իր գրած երգերն էին: Հաջորդ օրը Քեթին Մորգանին խնդրում է , որ գնա կայարան և փնտրի տետրը: Քեթին հանդիպում է Չառլին և տեսնում նոթատետրը նրա ձեռքին , սակայն Չառլը ասաց որ անձամբ է ուզում փոխանցել նոթատետրը: Մորգանը կազմակերպեց նրանց հանդիպումը, այդտեղից էլ սկսվեց Քեթիի և Չառլի սիրո պատմությունը:
Քեթին Չառլին չէր պատմել իր հիվանդության մասին: Երբ Չառլը առաջարկում էր հանդիպել Քեթին ասում էր, որ միայն երեկոյան կարող է գնալ հանդիպան: Նրանք ամեն երեկո հանդիպում էին և լավ ժամանակ անցկացնում: Քեթիի կյանքը ուրախ էր դարձել, սակայն հերթական զբոսանքի ժամանակ նա չի նկատում թե ժամանակն ինչպես է անցնում , իսկ երբ  գլխի ընկավ , որ շուտով լույսը կբացվի նա տագնապահար վազեց դեպի տուն, սակայն չհասցրեց : Չառլին ոչինչ չէր հասկանում , քանի որ Քեթին նրան չէր հասցրել պատմել , Չառլին ճշմարտությունը իմանում է Մորգանից:
Այս դեպքից հետո Քեթին գնում է բուժզննման, պատասխանը բացասական է գալիս : Քեթիին հաշված օրեր էին մնացել: Այս ցավալի լուրը իմանալով նա որոշում է դադարեցնել շփումը Չառլիի հետ, որպեսզի իր մահով նրան ցավ չպատճառի: Սակայն Չառլը այնքան ուժգին էր սիրում Քեթիին ,որ իմանալով  հաշված օրեր են մնացել որոշում է ողջ ընթացքում Քեթիի կողքին լինել:  Չառլը իրականացնում է Քեթիի երազանքը, նրանք գնում են ձայնագրման ստուդիա և ձայնագրում Քեթիի ստեղծագործություններից մեկը, որը նվիրված էր Չառլին: 
Հաջորդ օրը նրանք զբաղված էին աստղերի ուսումնասիրությամբ, ինչը Քեթիի ամենասիրելի զբաղմունքներից էր: 
Մեկ օր ընթրիքի ժամանակ Քեթին ասում է , որ ցանկանում է կատարել իր երազանքը, չնայած դա իր համար ճակատագրական կլիներ: Քեթին ասում էր , որ չի ուզում նստել և սպասել մահվանը , այլ ուզում է իր կյանքի վերջին օրերի գնով կատարել իր երազանքը: Նա ցանկանում էր դիմավորել արևածագը նավի վրա:  Մեծ դժվարությամբ Քեթիի հայրը տալիս է իր համաձայնությունը:
Վերջին հրաժեշտից հետո Քեթին և Չառլը բարձրանում են նավ: Նավարկության պահից մի քանի րոպե անց    Քեթին մահացավ…
Քեթիի մահից հետո իր երգը մեծ ճանաչում է ձեռք բերում և իր պատմությունը հայտնի է դառնում բոլորին: Նրա մահից առաջ իր մեծագույն երազանքները կատարվեցին:
Վերլուծություն
Գիրքը կարդալով մենք ծանոթանում ենք մի կյանքի պատմության հետ: Ինձ համար շատ հետաքրքրիր էր մի քանի օրվա ընթացքում ծանոթանալ մի մտավոր կերպարի կյանքի պատմության հետ: Մեզ համար գործողությունները արագ ընթացք են ունենում , մինչ դեռ տարիներ են տևել և մի աղջիկ ստիպված է եղել ապրել մինչև կյանքի վերջ նման ծանր ճակատագրով:
Առաջին հայացքից նկատելի է Քեթիի հոր հոգատարությունը, նա Քեթիի համար  անում էր ամեն բան: Հրաժարվելով իր կարիեռայից նա մնում էր տանը՝ Քեթիի կողքին: Քեթին իր հորը կարևորում էր ամենքից շատ: Քեթիի հայրը իմանալով , որ հիվանդությունը անբուժելի է , միևնույնն է անընդհատ տեղեկություններ էր կարդում , որպեսզի իր աղջիկը կազդուրվեր: Այս ամենից հետո, հայտնվում է երբեմնի ամենատհաճ երևույթը՝ բամբասկոտությունը: Քեթիի վրա մեծ ազդեցություն էին թողնում հարևանները: Նրանք մշտապես բաբասում էին Քեթիից , իսկ իրենց երեխաներին ասում էին , որ Քեթին հրեշ է և պետք է հեռու մնալ նրանից: 
Հասարակության մեջ կար մեկը՝ ով չհավատալով բոլորի անհիմն խոսքերին ցանկացավ ծանոթանալ աղջկա հետ: Այդ աղջիկը ՝ Մարգոն էր: Մարգոյի կերպարը տվյալ ստեղծագործութան մեջ ինձ համար ամենդաուրեկանն է , հավանաբար այն պատճառով , որ որոշակի նմանություններ ունենք: Մարգոն հասարակությունից անկախ մի աղջիկ էր , ում համար միևնույնն էր , թե ինչ են խոսում բոլորը ,նա չէր հավատա մինչև անձամբ չհամոզվեր : Մարգոյի համառ բնավորության շնորհիվ նա ընկերացավ Քեթիի հետ: Ժամանակի ընթացքում նրանք դարձան քույրեր:
Հաջորդ կարևոր հերոսը ՝ Չառլին էր: Չառլին ինձ համար հավատարմությունն է մարմնավորում: Ոչ միայն նա օժտված էր մարդկային բարձր որակներով, այլև հավատարիմ էր, ինչը նույնպես կարելի է դասել ամենակարևորների շարքին: Երբ նա իմացավ , որ իր սիրելին հիվանդ է և նրան քիչ ժամանակ է մնացել ապրելու, նա միևյնույնն է չլքեց Քեթիին, չնայաց Քեթին ցանկանում էր հրաժեշտ տալ՝ ցավ չպատճառելու համար: Նա ուներ անկեղծ սիրելու հատկություն, սա նույնպես կարևոր է , քանի որ ոչ բոլորն են օժտված այդ հատկությամբ: Չառլին աջակցեց Քեթիին , որպեսզի նա ի կատար ածեր իր բոլոր երազանքները մահից առաջ: Կարծում եմ իրական սերը այսպիսին է լինում , այո հենց սա է իրական սերը ,որը երբեք չի պարտվում:
Քեթիի վերջին նամակը Չառլին
«Սիրելի Չառլի, իմ երգի բառերը քո մասին ավելին են ասում քան այս նամակը: Ես չեմ կարող գրել թե ինչ մեծ նշանակություն դու սկսեցիր ունենալ այն պահից երբ մենք հանդիպեցինք: Ես երբեք չեմ կարող բնութագրել թե ինչ ուրախություն էր ինձ համար, երբ ամեն անգամ քեզ տեսնում էի պատուհանից: Չնայած նրան , որ մենք քիչ ժամանակ ունեինք, աստղերը լուսավորում էին յուրաքանչյուր վայրկյանը երբ մենք միասին էին: Այդ վայրկյանների լույսը լուսավորելու է դեռ հազարավոր տարիներ: Հուսով եմ ես վերևից կկարողանամ տեսնել քեզ: Երբ ես քեզ պետք լինեմ , բարձրացրու գլուխդ և հի ՛ շիր ես քեզ սիրում եմ…»:

Комментариев нет:

Отправить комментарий