Երբ մի սովորական օր, քեզ լքված զգաս... Չվախենա՛ս... Մարդիկ այդպես են. խոստանում են կողքիդ լինել հավերժ, բայց մի սովորական օր թողնում ու հեռանում են՝ մոռանալով իրենց երդումը։
Մենք էլ ենք այդպես… Մի պահ հիշիր… Մի՞թե չես խոստացել ինչ որ մեկին մնալ հավետ, ու թողել հեռացել ես... Հանկարծակի։ Անսպասելի ինչ-որ ժամանակ…
Մենք էլ ենք այդպես… Մի պահ հիշիր… Մի՞թե չես խոստացել ինչ որ մեկին մնալ հավետ, ու թողել հեռացել ես... Հանկարծակի։ Անսպասելի ինչ-որ ժամանակ…
Գիտե՞ս, դժվար չէ լինել լքված… Առավել դժվար է, երբ դու ես լքում։ Այդ ժամանակ լցվում ես ինչ-որ անհասկանալի դատարկությամբ։ Կարծես ամեն բան ներկա է, բայց մեկ է՝ ինչ-որ բան պակասում է... Երբ լքողը դու ես, ներսից տանջվում ես ինչ-որ անհամ դառնությամբ... Դու վախենում ես, վախենում ես, որ կգա մի օր, երբ դու մի րոպե կփոշմանես… Հենց դա է անտանելին... Ափսոսալու զգացումը… Եթե քեզ լքած լինեին ու մի օր ափսոսեին, դու հպարտ կեցվածք կընդունեիր, թողնել֊հեռանալու փաստը երեսին կշրխկացնեիր ու կշրջվեիր։ Բայց, երբ քո առջև են դուռը փակելու՝ մի տեսակ կոտրվում ես։ Դու հասկանում ես, որ մարդիկ կարող են չվերադառնալ, կարող են չվերադարձնել։ Նրանք կարող են փոխվել… Նրանք կարող են մոռանալ ու ապրել առանց քեզ։ Ու այդ ժամանակ հասկանում ես՝ կողքիդ կմնան միայն նրանք, ովքեր չէին խոստացել հավերժ ձեռքդ բռնել։ Սարսափելի է, բայց հասկանում ես... Ուրեմն մի լքիր… Կամ թե լքում ես, վստահ եղիր որ մինչև վերջին վայրկյանը չես փոշմանի…
Ափսոսալը ամենատանջալից զգացումներից է։ Լինում են նաև դեպքեր երբ լքելու հետ մեկտեղ հասկանում ես, որ փոշմանելու ես, բայց գիտես, որ դա ճիշտ է։ Հետո ինչքան էլ ափսոսաս, գոնե հասկանաս, որ հետագա լավի համար ես արել։ Երբեք չեմ ցանկանա, որ դու կամ որևէ մեկը երբևիցե դա զգա ))
ОтветитьУдалить