понедельник, 7 октября 2019 г.

Նվիրվողներ...

Նվիրվող մարդիկ թույլ չեն… Նրանք այնքան համարձակ են, որ կապում են իրենց մեկ ուրիշի հետ…
Կապում են ամենաձիգ թելերով, ու հավատ
ում մինչև վերջին շունչը… Բայց ինչ անել եթե հակառակ կողմից վերցնում են մկրատը ու կտրում թելերը… Մենք մեղավորություն չունենք, որ վստահում ենք չափից շատ… Մենք այն վերջին հավատացողներն ենք, որ կախված են մի մազից, բայց մեկ է բռնվել են շատ պինդ չընկնելու համար… Ախր այնքան միամիտ ենք… Նվիրվող մարդկանց միշտ թվում է ամեն քաղցր խոսքի տակ մի ժպիտ է թաքնված… Բայց միշտ քաղցր խոսքերը վերջանում են, երբ ուղղակի սկսում ես օգուտ չտալ… Ու դրանք վերադառնում են, երբ ընդհանրապես քեզ պետք չեն…
Մեր սրտերը խոցված են հազարավոր դանակներով, բայց միևնույն է շարունակում են աշխատել… Մենք տալիս ենք մեր մտքերի ամեն մի շողը դիմացինին ակնկալելով նույն վերաբերմունքը, բայց ի՞նչ ենք ստանում դրա դիմաց… Մենք` նվիրվողներս, գուցե և միամիտ ենք, բայց չափազանց անկեղծ ենք… Մենք ոչ թույլ ենք, ոչ ուժեղ ենք… Մենք միշտ մնում ենք արանքում, ու փնտրում ենք մեզ թվացյալ ճիշտ ճամփան, մոլորվելով սեփական մտքերի կծիկում…

Комментариев нет:

Отправить комментарий