четверг, 26 сентября 2019 г.

Մալևիչի «Սև քառակուսին»

Նկարը կոչվում է սև քառակուսի, դա այդքան հասարակ նկար չէ ինչքան, որ թվում է։Նկարը այն պատճառով չէր նկարված , որ նա չի կարողանում նկարել, այստեղ են նրա ուրիշ նկարները՝ 
Unknown.jpegUnknown-2.jpeg
Եվ որպես Նկարիչ նա ուներ լավ տեխնիկա և նա գիտակցաբար հրաժարվել էր դրանից, դա իրականում շատ մեծ զոհաբերություն է նկարչի համար։ Այդ նկարը թվում է թե կարող է նկարել երեխան որին պետք է ուղղակի սեվ քառակուսի նկարել, բայց դա այդպես չէ, պետք է շատ ուժեղ համբերություն ունենալ որ այդպիսի նկար նկարել։ Այդ նկարը շատ մեծ արժեք է ստացել իր պատմության պատճառով։ Իրականում այդ նկարը քառակուսի չէ նրա կողքերը զուգահեռ չէն և նրա հակադարձ կողմերը իրար հավասար չեն։ Քիմիական անալիզը ցույց տվեց, որ Մալեվիչը օգտագործել է երեք տարբերվող ներկեր։ Առաջինը՝ վառված ոսկոր, երկրորդը՝ սև օխրա, երրորդը՝ մի ուրիշ բնական բաղադրիչ՝ սևականաչ։ Մալեվիչը միակը չէր, ով նկարել էր սև կտավ, Օրինակ՝ Մութը Ռոբեռտ Աֆ-ի 1916թ. դեռ Մալեվիչի սև քառակուսուց երեք հայրուր տարի առաջ

Unknown-3.jpeg
Այս նկարում պատկերավորված է կտակարանի քաոս։ Կամ նեգրերի կռիվը մութ նկուղում՝ 1882թ.։ 
269244_original.jpg
Հիմա ինչու՞մ է Մալեվիչի յուրահատկությունը։ Դա նրանում է, որ Մալեվիչը այդ նկարը ներկայացրել է ենթատեքստի բացակայությամբ։ Կա կրոնական ենթատեքստ, իսկ մնացածը ուղղակի կատակներ են։ Այն, որ Մալեվիչը հրաժարվել էր իր տեխնիկայից դա նկարը ավելի թանկ էր սարքել։ Երկրորդ գործոնը, որ նկարը ադպիսի գին ունի, դա նա է, որ կտավը նկարվել է 20-րդ դարում, երբ հեղափուղությունը ամեն տեղ էր, ֆիզիկայում եկել էր Էինշտեինը, հոգեբանությունում՝ Զիգմունդ Ֆռեիդը, Ֆիլասոֆիայում՝ Ֆրիդրիխ Նիցշեն։ Նրանք բոլորը առանց խղճի ջախջախում էին հին իդեալները և բերում նորերը։ images.jpegԱրվեստում էլ եղավ հեղափոխություն 1913 թվականին, տեղի ունեցավ առաջին համառուսական ֆուտուրիստների հավաք, որում գտնվում էին երեք հոգի՝ կոմպոզիտոր Միխաիլ Մատյուշին, Կազիմիր Մալեվիչը և պոետ Ալեկսեի Կրուչիոնիխ։ Նրանք նաև տերմին էին հորինել «будетляне» , որի մեջ կա «կլինի» բառը, բայց իմ կարծիքով դա կից բառեր են, որոնք են «մի թե կլինեն  նրանք»։ Նրանց նպատակն էր՝ ոչնչացնել ոչ պետք եկող արվեստը և ստեղծեին նրանց տեղը նորը։ Առաջինը, ինչ նրանք արեցին՝ բացեցին իրենց օպերան «հաղթանակ արևի տակ» անունով։ Մատյուշինը գրեց երաժշտություն փողոցների աղմուկից,  Կրուչիոնիխը  տեքստը գրեց սեփական հորինած լեզվով, իսկ Մալեվիչն ստեղծեց դեկորացիան և հագուստները և ներկեց սպիտակ վարագույրի վրա սև քառակուսին։ Այդպես ծնվեց սուպրեմատիզմը՝ արվեստը, որը ամբողջ ուժով ուզում է բնությունից հեռու մնալ։ Երկու տարի անց կայացավ առաջին սուպրեմատիզմի ցուցահանդեսը, որի անունն էր «0,10»: Բացվելու օրվա գիշերը Մալեվիչը չէր քնել, նա ինքնուրույն կախեց 39 նկարները, նա չէր ուզում, որ ինչ որ մեկը տեսնի դա։ Նա ուզում էր շրջապատեր հանդիսատեսին և նրան հաջողվեց դա։ Երբ որ հանդիսատեսները մտան դահլիճ, նրանք չտեսան դիմանկարներ, բնապատկերներ, այլ միայն ուղղանկյուներ, քառակուսիներ և ուրիշ երկրաչափական պատկերներ։ Իսկ անկյունում՝ հենց առաստաղի մոտ, որտեղ հաճախ կախվում է սրբապատկերը, այդտեղ կախված էր սև քառակուսին։ Նա վերցրել էր կատարյալ անառարկայություն։ Սև դատարկություն, դա մի մեծ հարված էր պետությանը, քանի որ պետությունը այդ ժամանակ սիրում էր Վեսենցովին, որը նկարում էր բնիկ ռուսական պատկերներ։ Ռուսաստանում Ցարական ինքնավարության ակումից առաջ  և հեխափոխությունից առաջ 1917թ., մնացել էր մեկ տարուց միքիչ շատ։ Եվ ի՞նչ հետո, ի՞նչ էր մնում ժողովրդին սպասել ապագայում, քանզի փոփոխությունների ժամանակը գալիս էր, դա չէր կարող ասել ոչ մեկ, անհայտությունմթություն։ Մալեվիչի ցուցահանդեսի սենյակի անկյունից մարդկանց վրա նայում էր հենց ապագան։ Մալեվիչը ակցիանիստ էր։ Նրա սև քառակուսին դա հանդես էր, յուրօրինակ գուշակություն։ Ի՞նչ կարող էր լինել սև քառակուսուց հետո։ Դա մի սև մեծ կետ էր, դրանից հետո արդեն ոչինչ չէր կարող ոչնչացվել։ Դրանում էր հենց նկարիչի նորությունը՝ կտավի նկարված օրը և շարժը աշխարհում, որը նա ցույց էր տալիս իր պատկերներում։ «Ես երկար ժամանակ չէի կարողանում ուտել, քնել։ Ես չգիտեի ես ինչ եմ ստեղծել,_ ասում էր Մալեվիչը»։ Նա ամեն անգամ հետ էր գալիս  իր նույն սև քառակուսուն, դա իր ստեղծագործության գագաթնակետն էր։ Նա ամեն անգամ ոգեշնչում գտնելուց հետ էր գալիս նույն նկարին և այդպես նա նկարեց ևս երեք սև քառակուսի ։Այդ արարքով նա արվսետը սկսեց լրիվ նոր էջից ։ Եվ այդպես՝ նկարիչի ընտրանքը այդ նկարը դարձնում էր ավելի թանկ։  Եվ ամենավերջում սև քառակուսին նաև օգտագործվել է հենց Մալեվիչի թաղմանը. նա կախված է եղել դագաղի գլխավերևում։ Նկարիչի մարմինը փակված էր սպիտակ ծածկոց, որի վրա կարված էին սև քառակուսիները։ Նա գտնվում էր համարյա ամեն տեղ՝ Մալեվիչին տանող ավտոմեքենայի վրա, դագաղի վերևում։ Սև քառակուսին նաև նկարված է եղել գնացքի վագոնի վրա, որը տանում էր դեպի Մոսկվա։ Մալեվիչի սև քառակուսին այդպիսի տեսքով դարձավ լեգենդ, նա արվեստում ստեղծեց նոր կրոն, և կանչ արեց նայել նոր տեսանկյուներից։
Թարգմանությունը և հետազոտումը՝ Մնացական Հովհաննիսյանի

Комментариев нет:

Отправить комментарий