Ազատության արձան
Ազատության արձան (անգլերեն՝Statue of Liberty, լրիվ անունն է՝ Ազատությունը, որ լուսավորում է աշխարհը անգլերեն՝ Liberty Enlightening the World), ԱՄՆ-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ ասում են «Նյու-Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ», «Ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ»։ Արձանը տեղակայված է Նյու-Յորքի Մանհեթեն թաղամասից 3 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Լիբերթի Այլենդ կղզում։
Ազատության արձանը, որի հեղինակն է Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին, 1886 թվականի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ն նվեր է ստացել Ֆրանսիայի ժողովրդից։ Արձանն ներկայացնում է պատմուճանով կնոջ, ով խորհրդանշում է հռոմեական դիցարանի ազատության աստվածուհի Լիբերտասին։ Կինն աջ ձեռքով բարձրացրել է ջահը, իսկ ձախով բռնել է սալիկ, որի վրա փորագրված է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման ամսաթիվը՝ 1776 թվականի հուլիսի 4։ Ոտքերին ընկած է փշրված շղթա։ Արձանը համարվում է Միացյալ Նահանգների և ազատության խորհրդանիշ։
Ֆրանսիայում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակի պատճառով արձանի ստեղծման աշխատանքները չսկսվեցին մինչև 1870-ական թվականները։ 1875 թվականին Լաբուլայեն առաջարկեց, որ Ֆրանսիայի կառավարությունը ֆինանսավորի արձանի ստեղծման աշխատանքները, իսկ ամերիկացիները հատկացնեն վայր արձանի տեղադրման համար, ինչպես նաև կառուցեն պատվանդանը։ Բարթոլդին ավարտեց արձանի՝ ջահով ձեռքի և գլխի հատվածների ձուլումը՝ այն ժամանակ, երբ արձանի տեսքը լիովին պլանավորված չէր, և այդ հատվածները սկսեցին ցուցադրվել հասարակության և միջազգային ցուցահանդեսների շրջանակներում։
Դրամահավաքը բավարար արդյունք չունեցավ, նամանավանդ ամերիկացիների համար, և 1885 թվականին պատվանդանի կառուցման աշխատանքները դադարեցին ֆինանսական միջոցների սղության պատճառով։ «Նյու Յորք Ուորլդ»-ի հրատարակիչ Ժոզեֆ Փուլիձերը փորձեց խնդիրը լուծեց նվիրատուներ հայթայթելով։ Շարժումը համախմբեց 120.000 հովանավորների, որոնց մեծամասնությունը նվիրաբերեց մեկ դոլլարից քիչ գումար։ Արձանի բացման արարողությունը նշանավորվեց հատուկ արարողությամբ, որին ներկա էր ԱՄՆ նախագահ Գրովեր Կլևելանդը։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո արձանը կրկին փակվեց անվտանգության նկատառումներով. պատվանդանի շրջանը վերաբացվեց 2004, իսկ արձանը՝ 2009 թվականին, սակայն միայն սահմանափակ քանակով մարդիկ կարող էին բարձրանալ մինչև թագի հատվածը։Արձանն ու կղզին կրկին բացվեցին 2013 թվականի հուլիսի 4-ին։ Մարդկանց ելումուտը դեպի ջահը շրջապատող օթյակ, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելված էր 1916 թվականից սկսած։
Անկախության հռչակագիր
Անկախության հռչակագիր (անգլ.՝ Declaration of Independence), ամերիկացի նկարիչ Ջոն Թրամբալի կտավներից։ Այս ստեղծագործությունը պատվիրվել է 1817 թվականին։ Գնվել է 1819 թվականին Կապիտոլիումի կողմից։ 1826 թվականին տեղադրվել է Կապիտոլիումի ռոտոնդայում։ Նկարում պատկերված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի տեքստի առաջադրման և քննարկման տեսարանը՝ Երկրորդ տարածաշրջանային կոնգրեսի կողմից։ Այժմ նկարը պահպանվում և ցուցադրվում է Վաշինգտոնի Կոնգրեսում ՝ Կապիտոլիումում։
Թրամբալը վրձնել է շատ ու շատ կտավներ, որտեղ երևում են զանազան փաստաթղթերի ստորագրման տեսարաններ։ Դեռևս կենդանության օրոք նա այցելել է Ինդեպենդես հոլլ, որտեղ գտնվում էր Երկրորդ տարածաշրջանային կոնգրեսի նստավայրը։
Նկարում պատկերված գործողությունը, շատ հաճախ սխալմամբ շփոթում են Անկախության հռչակագրի ստորագրման հետ։ Իրականում «Անկախության հռչակագիր» նկարում պատկերված է Հինգի կոմիտեն, ով ներկայացնում է կոնգրեսին փաստաթղթի տեքստը։ Այս գործողությունը տեղի է ունեցել 1776 թվականի հունիսի 28-ին, իսկ բուն Անկախության հռչակագիրյի ստորագրումը տեղի է ունեցել նույն թվականի հուլիսի 4-ին։
«Անկախության հռչակագիր» նկարում պատկերված են 56 ստորագրողներից 42-ը։ Սկզբնականում Թրամբալը պլանավորել էր նկարում ներառել բոլորին անխտիր, սակայն չկարողացավ գտնել մնացած կոնգրեսմենների նկարները։ Հեղինակը որոշեց նաև նկարել քննարկման վեճերին մասնակցած որոշ մասնակիցներին, օրինակ Ջոն Դիկինսոնին, ով հրաժարվեց ստորագրել հռչակագրի տակ։
Անկախության հուշարձան (Մեխիկո)
Անկախության հուշարձան կամ Անկախության հրեշտակ (իսպ.՝ El Ángel de la Independencia) անկախության հուշասյուն Մեխիկոյի կենտրոնական Պասեո դե լա Ռեֆորմա գլխավոր պողոտայի շրջանաձև խաչմերուկում։
Հուշարձանի կառուցման աշխատանքները սկսցել են 1910 թվականին՝ Մեքսիկայի անկախության պատերազմի հարուրամյա տարելիցին։ Հետագայում այն վերածվել է պատերազմի հերոսների դամբարանի։ Անկախության հուշասյունը համարվում է Մեխիկոյի ամենանշանակալի հուշարձաններից մեկը։ Այն հանդեսանում է տոնակատարությունների կամ ցույցերի հավաքատեղի։ Նմանություններ ունի Փարիզի Հուլիսյան սյան (July Column) և Բեռլինյան հաղթանակի սյան հետ։
Սյունը կառուցված է քառանկյուն պատվանդանի վրա, որի չորս կողմերի բրոնզե քանդակները խորհրդանշում են օրենքը, պատերազմը, արդարությունը և խաղաղությունը։ Նախապես ունեցել է դեպի պատվանդանը հասնող ինն աստիճաններ, այնուհետև ավելացվել են ևս 14 աստիճան։ Պատվանդանի ճակատային՝ դեպի Մեխիկո քաղաքի կենտրոն նայող հատվածում մակագրված է.
“La Nación a los Héroes de la Independencia” («Ազգը հանուն անկախության հերոսների»)։ Այս մակագրության դիմաց առյուծի և երեխայի բրոնզե հուշարձանն է, որը խորհրդանշում է ուժը և պատերազմի ժամանակ ամեղ երիտասարդությանը։
“La Nación a los Héroes de la Independencia” («Ազգը հանուն անկախության հերոսների»)։ Այս մակագրության դիմաց առյուծի և երեխայի բրոնզե հուշարձանն է, որը խորհրդանշում է ուժը և պատերազմի ժամանակ ամեղ երիտասարդությանը։
Սյունի կողքին Անկախության պատերազմի հերոսների մարմարե արձանախումբն է։ Միայն սյունն ունի 36 մետր բարձրություն։ Հուշասյան ներսում գտնվող 200 աստիճանները հաղթահարելուց հետո բացվում է մայրաքաղաքի տեսարանը։
Հուշասյան կենտրոնում 6.7 մետր բարձրությամբ վեր է խոյանում հունական Նիկե աստվածուհու բրոնզե արձանը (վերականգնվել է 2006 թվականին, 7 տոննա)։ Աջ ձեռքում Հրեշտակը (ինչպես հաճախ անվանում են արձանին) Միգել Հիդալգոյի գլխին պահել է դափնեպսակը, որը խորհրդանշում է հաղթանակ, իսկ ձախ ձեռքին՝ կոտրված շղթա, ինչը խորհրդանշում է ազատությունը։
Ուսումնասիրությունը՝ Խաչատրյան Լուսինեի
Комментариев нет:
Отправить комментарий